26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բարև ձեզ, նորից հայե՞րը». Թինա Կանդելակին հայերենով դիմել է հայ վարպետներին (տեսանյութ)

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում նա հայերենով դիմում է սպա կենտրոնը վերանորոգող հայ վարպետներին:

«Բարև ձեզ: Կրկին հայե՞րն են վերանորոգում: Ինչո՞ւ են ամեն անգամ հայերը վերանորոգում: Իսկ վրացիները, ինչ է, չե՞ն կարող»,- հարցրել է Կանդելակին:

Սպա կենտրոնի տնօրենը պատասխանել է, որ վրացիները կարողանում են լավ երգել ու խմել:

Ավելի վաղ Կանդելակին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայերեն խոսել նրա հետ:

«Բարև Ձեզ, լավ լինեք, սաղ լինեք, Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ է», – ասել էր Կանդելակին հայերեն:

ՀՀ վարչապետը ժպտալով պատասխանել էր նախ հայերեն, իսկ հետո անգլերեն՝ նշելով, որ այդ մասին Հայաստանում գիտեն բոլորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ