24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Փաշինյանն այլեւս չի կարող հղում անել ժողովրդին. ժողովուրդը նրան «ոչ» ասաց

Քաղաքակիրթ աշխարհում չկա մի երկիր, որի ղեկավարը  ժողովրդին կոչ անի գնալ ու գրոհել դատարանները, Հայաստանի վարչապետից բացի, իհարկե: Առհասարակ, այսպես ասած նոր Հայաստանում շատ բան է անտրամաբանական, շատ բան է առողջ բանականությունից դուրս, բայց այս մեկը, գերազանցեց մինչեւ այս մեր տեսած բոլոր անհեթեթությունները: Փաշինյանը՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու իր կոչով, ըստ էության, ոտնձգություն արեց […]

Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է. Էդուարդ Շարմազանով /Ուղիղ/

Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է … Փաշինյանն այսօր արեց այն, ինչ 30 տարում որեւէ գործիչ չի արել. Ալիեւն ըստ Փաշինյանի՝ ոչ միայն կիրթ է, այլ նաև ինքը չի պատերազմ սանձազերծել, այլ որոշ հայեր … Հերիք է ողջ ժողովրդի անունից խոսես, ով Նիկոլին չի ընտրել ժողովուրդ չի՞

Օրենսդիր իշխանության իմքայլական ո՞ր ներկայացուցիչներն են մասնակցել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն. Մաս 1. Antifake.am

Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, այպես, որ ոչ ոք ներս չմտնի։   Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձան մի շարք հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, հանրային դեմքեր և կառույցներ՝ քննադատելով  Փաշինյանի կոչը և այն որակելով որպես սահմանադրական կարգը տապալելուն […]

Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցվել է եւ ուղարկվել ՍԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: «Ինձ դատարանից տեղեկացրել են, որ գործը կասեցվել է Սահմանադրական դատարան […]

Արցախի նախագահները ցանկացել են թուլացնել լարվածությունը. Բակո Սահակյան

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց, նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: «Մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր […]

Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը Երևանում է և պատրաստվում է այսօր խորհրդարանում հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։  Բակո Սահակյանը հանդիպելու է նաև ԱԺ մյուս խմբակցությունների, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, գործադիրի մի քանի ներկայացուցիչների հետ։ […]

Փաշինյանի ելույթի բառերից անգամ 37 թվի հոտ էր գալիս

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ուշ երեկոյան ես տարածել էի մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Գիշերը համարյա չէի քնել, և առավոտյան կանուխ զարթնել էի շատ ծանր զգացումով՝ մեր երկրի և մեզնից յուրաքանչյուրի համար խորը անհանգստությամբ։ Մեր երկիրը իսկապես դժվար ժամանակներ է ապրում։ Նախորդ տասնամյակների ողջ դժբախտությունը, ստորությունը, նվաստացումը, […]

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ: Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված […]

Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց: Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ