22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիկի՛ն Աննա, Դո՞ւք եք պետական բյուջեն․․․ Բաց թողեք այդ ծայրը, քանի ուշ չէ. Հրապարակ

 Հայաստանում բարեգործական շատ կազմակերպություններ  ու հիմնադրամներ կան։ Դրանց թվում են նաև «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամները։ Հարցը տիկին Աննա Հակոբյանին այսպիսին պիտի լիներ՝ ինչու՞ պետբյուջեից գողացված փողերն ուղղորդվում են հենց վարչապետի տիկնոջ հիմնադրամները։ Կա՞ որևէ այլ բարեգործական կազմակերպություն և հիմնադրամ, որոնց ևս ուղարկվում է պետբյուջեից գողացված փողեր։ Խոսքը վերջին մեկ տարվա մասին է։

Սա համակարգային կոռուպցիոն խողովակ է, որի ճանապարհը փակելու փոխարեն, խրախուսվում է վարչապետի տիկնոջ կողմից։ Ահա թե ինչ է ասում․

«Եթե պետբյուջեից գողացած միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են և ծառայեցնում են պետությանն ու պետության քաղաքացիներին։ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև ես մտածում եմ, որ գումարը եթե մեզ հասավ, կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրան, ով մեզ է փոխանցում, մենք, միևնույն է, ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաօգտակար նպատակներին։ Դրա համար անձամբ ինձ համար կարևոր չէ, որովհետև այդ գումարը եթե որևէ ձևով էլ հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, եթե գա հասնի մեզ»։

Վերցնեմ ավելի պարզ օրինակ։ Ասենք թե որևէ մեկը գողացել է խոշոր գումար, ես տեղյակ եմ այդ մասին ու բերում՝ ինձ է տալիս։ Կապ չունի, թե ինչ նպատակի համար՝ կահույք գնելու՞, առողջությունս վերականգնելու՞, թե Եվրոպաներում ճամփորդելու։ Ես վերցնում եմ։ Ի՞նչ կասեք նման դեպքում ինձ, ինչպե՞ս կանվանեք։ Հանցակի՞ց․․․   Ինչպե՞ս կվարվի օրենքն ինձ հետ, երբ ես իմանալով գողոնի մասին, կիսվել եմ գողի հետ։

Տիկին Աննայիհայտարարությունը հիմք ընդունելով  պիտի ասեմ՝ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև ես մտածում եմ, որ գումարը եթե մեզ հասավ, կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրան, ով մեզ է փոխանցում, մենք, միևնույն է, ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաօգտակար նպատակներին։

Օրենքն ինձ կլսի՞, թե՝ կդատապարտի ։ Դու՛ք ասեք։ Հարցրեք փաստաբաններին, իրավաբաններին և ոչ թե դրեք ամբոխի քննարկմանը ու խաղացեք մարդկանց զգայական լարերի վրա։

Տիկին Աննա, ուզում եմ նորից համոզվել․ դուք վերցնում եք գողոնը և ուզում եք արդարացնե՞լ ձեր քայլը։ Դուք սովորական մի հիմնադրամի ղեկավար եք և պետական բյուջեից գողացված փողերը ձե՞զ են փոխանցվում։ Այսինքն դուք չարաշահում եք ձեր վարչապետ ամուսնու պետական լծակնե՞րը։ Գոնե դուք տիրապետու՞մ եք իրավիճակը, թե ինչ եք ասում կամ անում։ Բարեգործական կազմակերպությունը կամ հիմնադրամը ի՞նչ կապ ունի պետական բյուջեից գողացված փողերի հետ։ Ինչու՞ հենց ձեզ մոտ են ուղղորդվում այդ փողերը։ Դուք կամ ձեր հիմնադրամնե՞րն են պետական բյուջեն և գողացված փողերով վերականգնու՞մ եք այն։ Անգամ ամենաբարի նպատակներով չի կարելի օրենք խախտել։

Գողը պիտի պատասխանատվություն կրի, դրանք մեր փողերն են։ Պատասխամատվություն կրելուց, վնասի կոնկրետ չափն իմանալուց հետո գումարը պիտի փոխանցվի պետական բյուջե։ Այդ գումարների հետ դուք կապ չպիտի ունենաք։

Փաստորեն ձեզ մոտ են կուտակվում միլիոնների  ինչ որ մաս, որոնք պետական բյուջե պիտի փոխանցվեն։ Այդ փոխանցողների մասին ժամանակին ձեր ամուսինն ասում էր, որ նրանք գողեր, օլիգարխներ են, ի՞նչը փոխվեց, որ նույն մարդիկ դարձան գործարարներ, հիասքանչ անձնավորություններ․․․ Այդ մասին ընդդիմադիրները լռում են ու ձեզ թվում է՝ նրանք չե՞ն հասկանում․․․ Նրանք ավելին են հասկանում ու հետագայում այդ խողովակը պայթելու է։ Ձեր հաշվետվությունները ոչինչ են լինելու, հավատացեք, որովհետև առ այսօր բոլոր հաշվետվությունները գեղեցիկ ձևով կազմվել, ներկայացվել են։ Որտեղ փոխանցված գումար, այնտեղ քյաշ փող․․․

Սա հետագայում դառնալու է այն ծայրը, որտեղից հյուսվելու է կծիկ․․․ Բաց թողեք այդ ծայրը, քանի ուշ չէ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ