24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

«Լուսավոր Հայաստանն» ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաք է սկսել

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի  արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ «Լուսավոր Հայաստանից» հայտնում են, որ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների […]

Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողները միկրոֆոնների վրայից հանել լոգոն

Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողներն այսօր աշխատում առանց լոգոյի միկրոֆոններով: Այս հարցն ուղղեցինք հեռուստաալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Հաշվի առնելով այն, որ դատական նիստերի ժամանակ 5-րդ ալիքի նկարահանող խմբերը դարձել են ատելության խոսքի թիրախ, աննախադեպ այս իրավիճակը լուսաբանող մեր լրագրողներին այսօր առաջարկել ենք միկրոֆոնների վրայից հանել հեռուստաընկերության տարբերանշանը»,- ասաց Հ. Հարությունյանը:

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական: Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:   Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք… Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, և վարչապետի […]

Խնդրում եմ՝ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում է: «Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի»:

Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականին Սահակաշվիլին, պատերազմի մեղքը գցելով Ռուսաստանի վրա, կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա, որ… ի՞նչ անի»:

Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի. Փաշինյան /տեսանյութ/

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ. Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – […]

Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Այս պահին կառավարությունում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը։ Հանդիպումը մեկնարկեց Փաշինյանի ելույթով, որտեղ վարչապետը  նշեց. «Վերջին մեկ տարվա իրադարձությունները ի ցույց են դնում, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Անկախ ամեն […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

Բացահայտ սուտ Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե իբրև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Բացի այդ` հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչև որոշման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ