17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՏՕ-ն պաշտոնական նամակներ է ուղարկել ԱԺ խմբակցություններին

ՎԵՏՕ-ն այսօր պաշտոնական նամակներ է ուղարկել ԱԺ «Իմ Քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին հետևյալ օրակարգի շուրջ քաղաքական դիրքորոշում ստանալու և հրապարակելու նպատակով:

Ջորջ Սորոսի և նրա հետ փոխկապակցված բոլոր կազմակերպությունների ու հիմնադրամների արգելափակում ՀՀ տարածքում:

Ջորջ Սորոսից երբևէ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորված ՀՀ քաղաքացի անձանց լյուստրացիա և որպես հետևանք՝ պետական պաշտոն զբաղեցնելու արգելանք:

«Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի ընդունում:

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է կուսակցություն առ կուսակցություն ճշտել և հրապարակել այս հարցերի շուրջ բոլորի քաղաքական դիրքորոշումները: Մենք շարժվում ենք այն կանխավարկածով, որ ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը հետաքրքրված են այս օրակարգով: Մնացյալը ցույց կտա ապագան:
Կանխավ՝ շնորհակալություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ