Սերժ Սարգսյանը շնորհավորել է
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից: «Մեծարգո պարոն Դոլ, Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ: Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի և տեսակետների օգտին, […]





































