«Նիկոլ, արի». դատարանի մոտ 3-5 տարեկան երեխաները գոռում են /տեսանյութ/
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարությամբ է հանդես եկել, կոչ անելով ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` […]
Վատ երազ Մի պահ սարսուռ անցավ մարմնովս, երբ հիշեցի, որ ՀՀ սահմանադրության 155–րդ հոդվածի 4–րդ կետի համաձայն՝ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Պատկերացնո՞ւմ եք, ռազմական գործողությունների ժամանակ ինչեր կարող են լինել, երբ գերագույն հրամանատարը էքսցենտրիկ է, ոչ կոմպետենտ, գերզգացմունքային և մի քանի ֆեյսբուքյան գրառման ազդեցության տակ որոշում կայացնող։ Անդրանիկ Թևանյան
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի առաջ քաշքշուկ եղավ, ոստիկանները հրելով հեռացրին փաստաբանին: Տեսանյութը՝ factor.am-ի
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ», «Արդարություն»: «Հո չե՞ք մրսել»,-հարցրեց նա ցուցարարներին ու շարունակեց. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր […]
Անսալով ՀՀ վարչապետի կոչին եվրոպական երկրների ողջ հայությունը օդանավերով, գնացքներով, ավտոբուսներով, ավտոմեքենաներով, հեծանիվներով, նաև հետիոտն շարժվում են դեպի Ստրասբուրգ՝ առավոտյան ժ․ 8.30 շրջափակելու Մարդու Իրավունքների ԵՎրոպական դատարանի բոլոր մուտքերը, թույլ չտալով որևէ դատավորի, կամ այլ աշխատակցի մուտքը դեպի դատարանի շենք։ Ըստ վերջին լուրերի Երևանից տասնյակ չարտերային չվերթներ, այդ թվում կառավարական օդանավը նույնպես հարյուրավոր դուխով քաղաքացիների […]
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ պետության զարգացման և ժողովրդավարացման կարևոր ցուցիչներից մեկը դատական իշխանության անկախությունն ու դրա նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակն է: ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս […]
Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը` մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» ՀԿ-ն։ «Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։ Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք […]






























