27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքեր են իրականացնում «հայաստանցի – ղարաբաղցի» պառակտումը. Անուններ․ antifake.am

Antifake.am-ը գրում է․  ««Հայաստանցի – ղարաբաղցի» դիսկուրսի մեջ իր ուրույն տեղն ունի «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը, որը, նախորդ տարի հիմնադրելով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, ակտիվորեն քարոզչություն է տանում Արցախը «Հայաստանի մարզ» ճանաչելու ուղղությամբ` ակնհայտ թշնամական վերաբերմունք ունենալով Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս նպատակով հիշարժան է Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջը: Այստեղ կարող ենք գտնել վերը նշված բովանդակությամբ բազմաթիվ հրապարակումներ: Օրինակ` 

antifake-31

antifake-32

antifake-33

Այս նույն ճամբարում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, որին էլ բազմաթիվ անգամներ մեջբերում են «Սասնա Ծռերը»: Մի քանի հրապարակումներ ներկայացնում ենք ստորև.

antifake-34

antifake-35

antifake-36antifake-37

Դիսկուրսի մեջ է նաև «Անի» հայկական հետազոտական կենտրոնի համակարգող, CivilNet.TV լրատվականի լրագրող Թաթուլ Հակոբյանը: Վերջինս, հղում անելով իր ղեկավարած կենտրոնին, գրում է. «Ուրեմն, 2017-ին, Ապրիլյան պատերազմին հաջորդող տարում, Արցախի կառավարությունը Արցախում չբնակվող Արկադի Ղուկասյանի օֆիսի համար մոտ 115 հազար դոլար է տրամադրում»:

antifake-39

Այս թեմայով ակտիվ է նաև «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Վերջինս բավական շատ և ոչ առանց վիրավորանքների բազմաթիվ հրապարակումների շարքում չի շրջանցում նաև «հայաստանցի – ղարաբաղցի» թեման, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

antifake-40

antifake-41

Իսկ «Առավոտ» լրատվականի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը գրում է. 

antifake-42

Հարկ ենք համարում նշել նաև, որ «հայաստանցի – ղարաբաղցի» դիսկուրսը առաջ բերեցին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակից Սասուն Միքայելյանը դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Սասուն Միքայելյանը հայտարարում էր. «Այս հաղթանակը, որ տարաք դուք, ավելի կարևոր էր, քան ազատամարտը», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ նշում, որ «նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»:

Օրերս էլ «EurasiaNet» լրատվական գործակալության լրագրող, խմբագիր Ջոշուա Կուչեռան Անի Մեժլումյանի համահեղինակությամբ հրապարակել է հոդված` «Նախկին նախագահի ազատումից հետո վարչապետը հակամարտության մեջ է մտնում դատավորների և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ» վերտառությամբ, որտեղ ամփոփվում են Նիկոլ Փաշինյանի կոչին հետևող իրադարձությունները:

Այսպիսով, վերը նշված բոլոր հրապարակումներով պարզ է դառնում, որ «հայաստանցի – ղարաբաղցի» պառակտումը զարգացնում են հենց իշխանական և նրանց արբանյակ հանդիսացող շրջանակները, և Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնում, քան սկսել հենց իրենից»:

Առաջին մասը՝ այստեղ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ