Փաշինյանը պարտավոր էր դա անել, բայց չարեց. Իրավունք
Կան խոսակցություններ, որ վերջին հայտնի նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքաշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից և Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» մասին, թեև իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից: Այսինքն, որ քաղաքականապես սխալ էր հրապարակավ ինքնադիմակազերծող նման հայտարարություններ անել, թեև բոլորն էլ հասկանում են, որ սույն «հերոսը» պարզապես արտահայտեց այն, ինչը նույն շրջանակների գաղափարախոսության բաղադրիչներից է:
Թեև փաշինյանական թևը «տակից դուրս գալու» համար այլ տարբերակ չգտավ, քան պաշտոնապես տվյալ հավաքի կազմակերպիչներից հրաժարվելը, սակայն դա ընդհանուր պատկերը չի փոխում: Այն է, անգամ ադրբեջանական աղբյուրներն են հրճվանքով խոսում այն հակասությունների մասին, որը կա ՀՀ-ի և ԱՀ-ի իշխանական վերնախավերի մեջ:
Ու ահա այս ֆոնին էլ, մեր մեկ այլ աղբյուր նաև նման տեղեկություն փոխանցեց, նիկոլականների հանրահավաքում ԱՀ նախագահի հասցեին նման թշնամական մտքեր հնչեցնելն ամենևին էլ պատահական չէր: Արցախյան իշխանությունների հանդեպ թշնամանքի հետևողականորեն սրումը, ըստ աղբյուրի, հայտնի արևմտյան խամաճիկների քաղաքական հաշվարկների բաղկացուցիչն է: Կհաջողվի՞ այդ ընդհանրական ծրագրի արդյունքում Արցախում «հեղափոխական» իշխանափոխության հասնել ու այնտեղ էլ տեղավորել դրածոներին, շատ լավ: Չի՞ հաջողվի, առնվազն անկայուն իրավիճակ Արցախում կստեղծվի:
Ընդ որում, արդեն անգամ կարևոր չէ, թե Փաշինյանն ընդգրկվա՞ծ է Արցախն ապակայունացնելու այդ գործընթացում, թե ոչ. նրա անունից հրավիրված հանրավաքում նման հայտարարություններն ընկալվում են որպես հենց Փաշինյանից եկող ազդակ: Այսինքն՝ Փաշինյանը հակառակն ապացուցելու համար պետք է անմիջապես կալանքի տակ առներ ԱՀ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնողին և այդ կերպ Արցախի հետ հարաբերություններն աննախադեպ սրեցում առաջացնողին, ինչպես որ պարտավոր էր նույն մոտեցումը ձեռնարկել ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահի հանդեպ օրերս ոչ պակաս պրովոկացիոն գործողություն նախաձեռնողի հանդեպ:
Այս եւլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: