Ոստիկանությունն ուժեր կենտրոնացրեց ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատներին թույլ չեն տալիս ներս մտնել /տեսանյութ/
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում՝ փորձելով տեղեկություն ստանալ իրենց որդիներից: Ծնողներն ասում են՝ պատկան մարմինների հետ հանդիպումների ժամանակ իրենց խաբում, ճանապարհում են: «Պատերազմից հետո ավելի քան 40 օր անց 100 գերի են տարել, ի՞նչ է մտածում «վեր ընկած» ղեկավարությունը: Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա։ Առաջին, ի՞նչ կարգավիճակում են Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, ում վերահսկողության տակ են և ինչ ճակատագիր է սպասվում։ […]
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մարդիկ կորոնավիրուսի հետևանքով կորցնում են համն ու հոտը, ապա նիկոլավիրուսից կորցնում են տեսողություն, լսողությունը և հարթվում են ուղեղի ծալքերը։ Նրանց մնում է միայն շոշափելիքի զգացողությունը, որն արդյունավետ օգտագործում են»։
Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվեց նաև 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել, երկուսն էլ զոհվել էին և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը: Այս պատերազմում ծանր վիրավորվել է նաև Մխիթարի հայրը, ով կամավոր մեկնել էր ռազմաճակատ`որդու կողքքին գտնվելու, բայց այդպս էլ չէին հանդիպել իրար: «Ծանր մարտում […]
Անհետ կորած զինվորների ծնողները, որոնք ակցիա էին իրականացնում ՊՆ-ի դիմաց, կոտրեցին ՊՆ-ի դուռն ու փորձեցին մտնել ՀՀ ՊՆ-ի վարչական շենք: «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անհետ կորած զինծառայողներին հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։ Ծնողներն արդեն տևական ժամանակ է ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով […]
Երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկել եմ ձեզ դառը ճշմարտություն ասեմ։ Արդեն ստահակը չի հանձնում թուրքին մեր հողերն ու մեր տղաներին։ Արդեն մենք ենք հանձնում՝ թույլ տալով, որ այդ ստահակը դեռ պաշտոնավարի։ #ԳՈՐԾԱԴՈՒԼ #ԴԱՍԱԴՈՒԼ #ՀՈՂԱՏՈՒ»։
Հարազատներն ադրբեջանական տիրույթում են տեսել ու ճանաչել իրենց հարազատներին։ Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։ Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր […]
Հաճախ են հարցնում՝ արդյոք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածո՞ւն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի, այս մասին գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Արդյոք ընդդիմությունն էֆֆեկտի՞վ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։ Վերջերս էլ դիտեցի […]




























