23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են․ armeniasputnik.am

Հարազատներն ադրբեջանական տիրույթում են տեսել ու ճանաչել իրենց հարազատներին։

Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։

Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում: Նա նշեց, որ վերջին անգամ փեսայի հետ խոսել են կիրակի` ժամը 12-ից հետո:

«Ասաց` մեզ ասել են` իջնենք ներքև, մեքենա վերև չի ելնում, մենք ձեզ կփոխարինենք, ու դրանից հետո տեղեկություն չկա, ու արդեն նկար են գցել, որ Ադրբեջանին գերի են հանձնվել: Փեսայիս բարեկամները գնացել են Արցախ, իրենց ասել են` տեսնենք` ռուս խաղաղապահների գեներալներն ինչ կասեն, եթե ռուսը պետք է ասի, բա մեր պետություն ո՞ւր է»,–ասաց նա։

Հայկազ Կորյունի Հովհաննիսյանն ունի 2 երեխա: Տիկին Ռ.–ն հաստատեց այն տեղեկությունը, թե խոսք է գնում, որ շրջափակման մեջ գտնվող անձանց մեծամասնությունը Շիրակի մարզի բնակիչներ են:

«Այո, մեծամասնությունը Շիրակի մարզից են, ասում են` 150 հոգի, հատկապես Սարապատ համայնքից, իմ փեսայի ընկերները հենց մեր մարզից են: Կոնկրետ գիտեմ` իր հետ ովքեր են եղել: Չգիտեմ` ինչ է կատարվում, մի հատ հլը գնացեք Աշոցք, տեսեք. զոհերը քիչ էին, հիմա էլ գերիները»:

Ըստ տեղեկությունների` շիրակցի կամավորականները գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ։

Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։

Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին, արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Այս երկու գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանոցում արդեն իսկ տարածվել է նորացված քարտեզ, որտեղ Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։

Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ