11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Արա, դու հա՛մ անբարոյական ես, հա՛մ տխմար, հա՛մ դավաճան․․․ Դու արդեն գնում ես, վրեդ խաբար չկա պարզապես»․ Աշոտյան

Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում անգամ անդրադառնալ քո տխմարություններին, ստերին ու մանիպիւլյացիաներին։ 1000 անգամ հերձել եմ, դրել եմ դեմդ քո դատարկ ու լորձոտ փրփուրները։ Դու արդեն գնում ես, վրեդ խաբար չկա պարզապես։ #հողատու»։  

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ […]

Քաղաքացիները ոտքով Սևան-Աբովյան-Երևան մայրուղով շարժվում են դեպի Ազատության հրապարակ /տեսանյութ/

Քաղաքացիները ոտքով Սևան-Աբովյան-Երևան մայրուղով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցելու համար:    

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1267 դեպք, մահերի թիվն ավելացել է 35-ով

Հայաստանում դեկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 140 959 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1267-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 116 066 (+1076) մարդ, այս պահին բուժվում է 21 998 (+156): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2895 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2309 (+32), իսկ այլ պատճառներով՝ 586 (+3): Մեկ օրում մահացել է 35 մարդ:

Եթե կա երկիրն էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, իշխանությունը պետք է գիտակցի և հեռանա. քաղաքականությունը ձախողումներ չի հանդուրժում. Վարդան Օսկանյան

NEWS.am-ը ներկայացրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը։ «Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։ Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկյունը, բայց կատարվածի շուրջ իմ մեկնաբանության համար ուզում եմ հարցը դիտարկել ավելի առարկայական հարթության մեջ։ Քաղաքագիտության և […]

«..․Երբ արթնանում ես ու տանը բազմաթիվ հայհոյանքներ ես լսում, կա 2 տարբերակ`կամ վատ ընտանիքում ես ապրում, կամ նիկոլը լայվ ա մտել․․․»

Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ․ «..․երբ արթնանում ես ու տանը բազմաթիվ հայհոյանքներ ես լսում, կա 2 տարբերակ`կամ վատ ընտանիքում ես ապրում, կամ Նիկոլը լայվ ա մտել 15:00 կլինեմ Ազատության հրապարակում❗️ #դատվելու ես ✅»։

Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է․ Արմեն Սարգսյանի կոչը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով, որում ասվում է.  «Սիրելի հայրենակիցներ,  Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ […]

Նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, Ինկասացիայի մեքենայով հեռացել է Շուշիից․ Mediaport

Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։ Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության […]

Թուրքական բանակը Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է

Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է, ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ: Այս մասին ահազանգում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է: Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ