29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Զինծառայողների գերեվարման կապակցությամբ պատկան մարմինների հաղորդագրություններն ավելի են խորացնում այս նվաստացուցիչ վիճակը». Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն չեն մխիթարում և փարատում այս վիճակը, այլև ավելի են խորացնում այն՝ հարկադրելով մարդկանց հայացքները պարզել այլ ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Անհետ կորածների, զոհվածների ու գերեվարվածների ընտանիքները և ողջ ազգը այս վիճակում պահելը արդյո՞ք նպաստում է առանց այն էլ լարված մթնոլորտի լիցքաթափմանը, արդյո՞ք հարիր է արժանապատվության, բարոյականության և ՀՀ ու ԱՀ քաղաքացու հանդեպ ստանձնած պարտականությունների պատասխանատու իրագործման ընկալումներին։

Անհայտ կորած մեր հայորդիների շարքում շարունակում է մնալ նաև Մայր Աթոռի միաբան Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ով առաջին իսկ օրից իբրև կամավոր մեկնեց առաջնագիծ։

Մայր Աթոռում շարունակում ենք աղոթել և կոչ անում հայրենի իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք։

Վերջին օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ռազմագերիների հարցով որոշակի քայլեր ձեռնարկվել են։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ