23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ». նահատակված Մխիթար Գալեյանի մայր

Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվեց նաև 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել, երկուսն էլ զոհվել էին և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:

Այս պատերազմում ծանր վիրավորվել է նաև Մխիթարի հայրը, ով կամավոր մեկնել էր ռազմաճակատ`որդու կողքքին գտնվելու, բայց այդպս էլ չէին հանդիպել իրար:

«Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»,- պատմում է Մխիթարի մայրը:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունը, թե դեկտեմբերի 19-ին հայտարարվում է եռօրյա սուգ, և ինքը երթով գնալու է Եռաբլուր, վրդովեցրել է նահատակներից շատերի ծնողներին:

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` «Հայ ասպետ»կրթահամալիրի տնօրեն Կարին Տոնոյանն արդեն իր վրդովմունքը հայտնել է այս առնչությամբ:

Նրան է միաել նաև Մխիթար Գալեյանի մայրը:

«Կարդում եմ մեկնաբանությունները ու զզվանք ապրում: Արդյո՞ք արժեր, որ իմ և նրա տղան,տղաները իրենց կյանքը զոհեին հանուն էս տեսակ լափառոշ բերանավորների։ Ինչա՞  նշանակում մազա ներկում ու նմանատիպ ցածրակարգ արտահայտտություններ։ Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ»,-գրել է Աստղ Գալեյանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ