08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա ունենք, էդ հույսն էլ չկա». անհետ կորածների ծնողները կոտրեցին ՊՆ-ի անցակետի դարպասները

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում՝ փորձելով տեղեկություն ստանալ իրենց որդիներից: 

Ծնողներն ասում են՝ պատկան մարմինների հետ հանդիպումների ժամանակ իրենց խաբում, ճանապարհում են:

«Պատերազմից հետո ավելի քան 40 օր անց 100 գերի են տարել, ի՞նչ է մտածում «վեր ընկած» ղեկավարությունը: Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա ունենք, էդ հույսն էլ չկա», – ասաց մայրերից մեկը:

«Հայաստանի սահմանները «ցանկապատեք»», – բարձրաձայնեց ծնողներից մեկը:

Նրանք կոչ են անում բոլորին՝ բանվորներին, գյուղացիներին, մտավորականներին ու մյուսներին միանալ իրենց պայքարին.

«Մեղք են էդ երեխեքը: Նրանք վտանգված են»: 

Հավաքված հարազատները հարվածելով բացեցին ՊՆ անցակետի դարպասները:

Պաշտպանության նախարարության դարպասների մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ