11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին․ երրորդ ոստիկանը ոստիկան

Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին,ովքեր երկիրը տանում են կործանման վտանգելով մեր երեխաների ապագան։ Պետք է անհապաղ միանալ ժողովրդին։ Վան Գրիգորյան  

Շոկային է իրականությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է.   «Շոկային է իրականությունը…   Ադրբեջանական հաղթական ռազմաշքերթային խրախճանքին զուգահեռ Հայաստանի սրտում խլնքոտ դավաճանի հրամանով սեփական ժողովրդի դեմ «խիզախաբար» մարտնչող ոստիկանական զորքերին էլ հերոսի կոչում շնորհեք։   Ազգս պայքարում է։   Ժողովուրդը քնած է։   Ժեխը՝ կործանում բոլորիս։ #հողատու»:

Ոստիկանությունը բերման ենթարկեց Կառավարության շենքի մոտ Փաշինյանի հրաժարականի պահանջով մոտոերթ իրականացնող Արման Սաղաթելյանին ու Նարեկ Մալյանին /տեսանյութ/

Ոստիկանությունը բերման ենթարկեց Կառավարության շենքի մոտ Փաշինյանի հրաժարականի պահանջով մոտոերթ իրականացնող Արման Սաղաթելյանին ու Նարեկ Մալյանին: Արման Սաղաթելյանը գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում, Մալյանը` Էրեբունիում:

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ հայտարարություն

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․ Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են. 1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին […]

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը բռնություն է կիրառում իր հրաժարականը պահանջող համայնքների ղեկավարների ու ավագանիների նկատմամբ. հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում, այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի» փրկության շարժումը։ «Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ […]

Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մի խումբ մասնակիցների

Հանրապետության հրապարակում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցի ակցիա են իրականացնում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի խումբ մասնակիցների։ Բերման ենթարկվեցին նաև մոտոերթ իրականացնող Արման Սաղաթելյանը և Նարեկ Մալյանը։

Հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս դավաճան վիժվածքների լկտիությունը էնքան անսահման ա, որ հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա։ Բաքվում թուրքերը զվարճանում էին նախկինների ձեռք բերած զենք զինամթերքի վրա»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ