08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում․ Իրատես

Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի և Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում: «Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են: «Ասել են՝ անցավ գլուխներս ցավի տակ չենք դնի: Հիմա դա ամենապատասխանատու պաշտոններից է, ով ինչ սխալ ու թերացում ունեցել է պատերազմի ժամանակ, մենք պետք է խմբագրենք՝ դրանց պատասխանատվությունն ակամա մեզ վրա վերցնելով»,- պատճառաբանել են նրանք:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ՊՆ-ն դեռ չգիտի՝ ինչպես է կազմակերպելու ձմեռային զորակոչն ու զորացրումը, որ մինչ այս պահը չի եղել. «Դե, այս տարի դժվար էլ լինի զորակոչ կամ զորացրում: Բանակը հիմա այն վիճակում չէ, որ նման հարցեր կարողանա կարգավորել: Ուղղակի դրանց իրագործման հստակ ժամանակացույց պետք է մշակել: Շփման գծի տարբեր հատվածներ հիմա ՄՈԲ-ն է պաշտպանում, բայց մարդիկ կան, որ պատերազմի առաջին օրվանից մինչև հիմա տուն չեն գնացել, հերթափոխ չի իրականացվել: Նախ և առաջ այդ հարցը պետք է լուծել, նոր միայն մտածել մյուս խնդիրների մասին: Ըստ իս՝ մինչև ամառ սահմանի տարբեր հատվածների պաշտպանությունը պետք է ՄՈԲ-ին թողնել՝ իհարկե, պարբերական հերթափոխ իրականացնելով: Նոր տարուց հետո՝ զորացրում, իսկ ամռանը՝ միանգամից երկու զորակոչ իրականացնել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ