10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս արդեն 3 ժամ է, ինչ կանգնած են Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլտարում Լաչինով առաջ շարժվել հերթափոխի՝ պատճառաբանելով, թե կապիտուլյացիայի փաստաթղթում զորքերի տեղաշարժի մասին դրույթ չկա, ինչից ելնելով էլ իրենք թույլ չեն տալիս հայկական զորքի տեղաշարժն ու տեղակայման վայր հասնելը: Ադրբեջանցիները պնդում են, քանի որ «Արցախը Ադրբեջան է, հետևաբար հայկական բանակն այնտեղ անելիք չունի»:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ռուս խաղաղապահներին, որոնք սակայն ասել են՝ իրենք այդ հարցով զբաղվելու լիազորություն չունեն:
 
Հերթափոխի մեկնող զինուժին Հայաստանի պաշտպանության նախարարությունից այս պահին հրահանգել են սպասել Սյունիքում,
մինչև հարցին լուծում գտնեն:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ