23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը․ Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով էլ խափանվեց Սիսիանից հետո նրա «հաղթարշավը» դեպի Գորիս, Կապան, Մեղրի։

Բանն այն է, որ Երեւանից Սյունիք գործուղված հարյուրավոր ոստիկաններ զբաղված են եղել Սիսիանի հատվածում մայրուղին փակած սյունեցիներով, իսկ մյուս մասին իրենց տեղի գործընկերները չեն աջակցել՝ հրաժարվել են բիրտ ուժի գործադրումով ցրել ճանապարհը փակած մարդկանց: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունեցել, քան հերթական մանիպուլյացիոն հայտարարություններով արդարացնել Գորիս եւ Կապան իր չգնալն ու Երեւան վերադառնալը:

Հիշեցնենք, որ նա հանկարծ հիշեց, որ երկրում սուգ է, եւ չի ուզում բիրտ ուժ կիրառել, մինչդեռ շաբաթ օրը Եռաբլուրում ոստիկանները չխնայեցին անգամ սեւազգեստ մայրերին ու զոհվածների հարազատներին․ նրանց տրորելով՝ ճանապարհ բացեցին Փաշինյանի ու իր թիմի առաջ։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ