11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետական աշխատողները չեն պատրաստվում լռել ու թույլ տալ դավաճան իշխանությանը կատարելու հակապետական գործողություններ․ Իրատես

Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտի պայմաններում պետական կառավարման մարմիններում թեեւ ուշադիր հետեւում են սոցիալական ցանցերում աշխատակիցների լայքերին‚ կիսումներին‚ յուրաքանչյուր քայլին, կազմվում են համապատասխան «դոսիեներ»՝ հասցնելով դրանք ղեկավարությանը‚ սակայն ակնհայտ է‚ որ աշխատակիցներն այլեւս չեն ենթարկվում ղեկավարության ցուցումներին, ավելին, չեն էլ կաշկանդվում ու իրենց կարծիքն ազատ արտահայտում են։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու գլորվող ձնագնդի նման թափ է հավաքում։

Նախարարություններում իշխանական «լեզուները» ղեկավարությանն են հասցնում աշխատասենյակներում հնչող հակաիշխանական ցանկացած խոսակցություն‚ եւ իշխանության դեմ արտահայտվողները հրավիրվում են առանձնազրույցի։

Ուշագրավ է‚ որ նիկոլական ղեկավարությունը ստանում է համարժեք հակահարված. մարդիկ առանց երկմտելու նշում են‚ որ իրենք ազատ են իրենց կարծիքն արտահայտելու մեջ եւ չեն պատրաստվում ստեղծված իրավիճակում լռել ու թույլ տալ դավաճան իշխանությանը կատարելու հակապետական գործողություններ։

Ի դեպ‚ շատ գերատեսչություններ միանալու են հայտարարված համապետական գործադուլին։ Մարդիկ սկսել են հասկանալ‚ որ հայրենիքից թանկ ոչինչ չկա‚ նրանց վրա չեն ազդում անգամ աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ