13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արարատ Միրզոյանը պարգեւատրել է իր թիկնապահներին․ Հրապարակ

Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, եւ նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։

Իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել։ ՊՊԾ պետն առհասարակ աշխատավայրում չի եղել, եւ օգնության կոչերին չեն արձագանքել։

Միրզոյանի թիմից ասացին, որ թիկնապահներն իրենց վնասելու գնով ամեն ինչ արել են՝ փրկելու նրա կյանքը։ Սակայն աբսուրդ է, երբ անգամ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է պարգեւատրվում, մինչդեռ այդ օրվա հետ կապված ծառայողական քննություն է ընթանում։ ԱԺ աշխատակազմից չմեկնաբանեցին պարգեւատրման փաստը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ