Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու /տեսանյութ/
Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու (Մատթ.5:3)
Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու (Մատթ.5:3)
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է: Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից […]
Armvoice տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը «Մոլորակ» թերթում, որտեղ լրագրող Փաշինյանը գրել է այն մասին, որ գլուխ է խոնարհում 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում զոհվածների առաջ: 1998 թվականի փետրվարի 11- ին հրապարակված՝ «Հայերն ու ադրբեջանցիները երջանիկ ժողովուրդներ են» վերնագրով հոդվածում Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ է […]
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։ Քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորված քաղաքական թիմերը իրենց գործողություններով հավաքաբար չեն ապացուցել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն իսկապես իր աթոռը սրբացրած մոլգար դավաճանին իշխանությունից հեռացնելն է, շարունակվելու […]
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի դեմ, շատ արագ տեղափոխվելու է Իրանի տարածք։ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ փոխանցելով իրանցի գործընկերների ասածը, թե Հայաստանին պատերազմի ընթացքում բազմիցս օգնություն է առաջարկվել, սակայն Երեւանը մերժել է։ Հոխիկյանի խոսքով՝ ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով Մերձավորարեւելյան տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվում։ Ըստ այդմ՝ […]
Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին զրույցում հայտնել է Գուրգեն Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։ Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել […]
«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»,- գրել է Սեյրան Օհանյանը կից հրապարակելով լուսանկար։
Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում առաջարկել է 2022 թվականին Շուշին հռչակել իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից ու Շուշին թշնամուն հանձնելուց հետո […]
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես […]
























