05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սա այն ամենն է ինչը պետք է իմանալ ԱԽ ընդլայնված խորհրդակցությունների լրջության և դրանում քննարկվող հարցերի կարևորության մասին». Տիգրան Աբրահամյան

Ռազմական փորձագետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

Հանդիպմանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։ Եթե չեմ սխալվում՝ սա երկրորդ դեպքն է, երբ նման ձևաչափով հանդիպմանը Արցախի ԱԽ քարտուղարը չի մասնակցում։

Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը, բայց դրան մասնակցում է Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Ավինյանը, Արարատ Միրզոյանը։

Սա այն ամենն է ինչը պետք է իմանալ ԱԽ ընդլայնված խորհրդակցությունների լրջության և դրանում քննարկվող հարցերի կարևորության մասին։

Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր։

Սրանք միայն մի ուղղությամբ են մտածում՝ ինչպես երկարացնեն իրենց իշխանությունը՝ մեր երկրի ազգային շահերը ոտնահարելու և Հայաստանին ու Արցախին առավելագույն վնաս պատճառելու գնով»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ