24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն»

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏՔԱՅԼԸ․․․ Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝ – մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն […]

2020թ Քննչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար. Փաստինֆո

Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ 2020թ֊ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգևավճարն։ Այսպես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ֊ից հայտնել են, որ դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է 131279.9 հազար դրամի չափով […]

«Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է»

Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Կապիտուլյացիայի արդյունքով առաջացած նոր քարտեզին նայեք, թշնամու անթաքույց նոր նկրտումները լսեք։ Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է նաև այն պատճառով, որ այդ պատերազմը կանխելու գործուն լծակ մենք այս պահին չունենք։ Որովհետև պետություն չունենք։ Ու քաղաքականություն չունենք՝ ոչ անվտանգային, ոչ արտաքին, ոչ ներքին, […]

Իրականացել է Հայաստանի երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վաղեմի երազանքը

Ռուսական «Kommersant» պարբերականը հրապարակել է հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրած ապաշրջափակման համաձայնագրի քարտեզը, որով անցնելու է տարածաշրջանի երկրները միմյանց կապող երկաթուղին։ Քարտեզից պարզ է, որ իրականացել է Հայաստանի երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վաղեմի երազանքը. Մեղրիով Ադրբեջանն ու Թուրքիան կապվում են միմյանց, իսկ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կապվում է Ռուսաստանին: Հայաստանով անցնող երկաթուղին […]

Մարտակերտ քաղաքում ականի պայթյունից բնակիչ է մահացել

Մարտակերտ քաղաքում, նախնական տվյալներով ականի պայթյունից, քաղաքի բնակիչը մահացել է: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:  «2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում  էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, ինչի հետևանքով մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու […]

«Փաշինյանը կատարել է ամենամեծ դավաճանություններից մեկը՝ իրականացրել է քեմալական Թուրքիայի դարավոր երազանքը՝ պանթուրքիզմի երազանքը». Էդուարդ Շարմազանով

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթից հետո, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրեց երկրորդ եռակողմ փաստաթուղթը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, որի համար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ։ «Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական […]

Հունվարի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը:   ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ:   Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:   ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ […]

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը.   «Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում…» Հիսուս […]

Պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ

Թույլ տվեք ձեզ ներկայացնել պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ։ Անհավանական է, բայց սրանք բոլորը հնչել են և ունեցել են իրենց հետևորդները 21-դարում։    Այսպես խոսեց հասարակ տգետը   1. «Նիկոլը Էրդողանին պարտադրել է վերադարձնել Արևմտյան Հայաստանը, բայց էրդողանը դեմքը փրկելու համար խնդրել է պատերազմի իմիտացիա ու մի քանի շրջանի հանձնում Ադրբեջանին։ Շուտով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ