Արցախցի ընտանիքը կանգնած է անձնագրային բաժնի պատնեշի առջեւ /տեսանյութ/
Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», […]
«Հենարան» մամուլի ակումբում «Մեկ Առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետ պայմանավորված կարանտինի երկարաձգմանը. հետևանքներին ու պահանջվող պայմաններին, նշեց, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը եւ տարածումը օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրենց քաղաքական ընթացքը հեզասահուն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ երկրում ընթացող այսպես կոչված առողջապահական միջոցառումները, որոնք իբրեւ թե իրականացվում են երկրում, […]
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ Սիմեոն Բաղդասարովը՝ անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմից հետո համայն հայության շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակին։
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի դի: Նոյեմբերի 13-ից մինչ այսօր ընդհանուր առմամբ 1229 մարմին է դուրս բերվել:
Հայաստանում հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163128 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 613908 վերջին մեկ օրում` 2093 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8216 պացիենտ. մեկ օրում […]
Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից […]
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Եվ մայր բուհն այս պահին ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տարվա վերջին օրերին վարչապետի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանին՝ ԿԳՄՍ […]
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Ռուսական «Կոմերսանտ» լրատվական կայքէջը հրապարակել է տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը։ Փաստորեն, Երևանից Ռուսաստան ճանապարհն է՝ Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-….-Բաքու-…-Դագեստան։ Սպասենք այն գործարարին, ով կիրականացնի բեռնափոխադրում այս «անվտանգ» ճանապարհով»:
Փողի համար մարդը հասնում է մինչև աշխարհի ծայրը, բայց Աստծո համար չի կարողանում անգամ մինչև եկեղեցի գնալ: Յուստին վարդապետ Պըռվու






























