23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2018-ին փողոցում պարողներ, խորոված անողներ, մի հատ կհիշեցնե՞ք ինչի՞ց էիք բողոքում․ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2018-ին փողոցում պարողներ, խորոված անողներ, մի հատ կհիշեցնե՞ք ինչի՞ց էիք բողոքում։ Կարծեմ անարդարությունից էր խոսում ձեր էն ժամանակվա կուռքը, ժողովրդից գողացված իշխանության, թալանի ու կոռուպցիայի չէ՞: Ու դուք ձեր ուսերին իշխանության բերեցիք էդ թերուս ստախոսին՝ էդ խոստումները կատարելիւ համար։

Էսօր Արցախը հանձնած, Շուշին ադրբեջանական համարող, գերիների հարցը 10-րդական համարող դավաճանի «ես փալաս» եմ խմբակցությունը կքվեարկի գագիկ ջհանգիրյանի թեկնածության օգտին։ Տեղյակ եք երևի ով է սույն օբյեկտը։ Դա արդարադատության նախկին փոխնախարարն էր, որի օրոք և «հիմնավորումներով» կուսակցություն էր արգելվում, թերթեր ու գրասենյակներ էին փակվում, հետո զինդատախազ, որի օրոք զինվորների սևազգեստ մայրերը, ապօրինի դատապարտվածների հարազատները այդ հիմնարկի շենքի առաջ անընդհատ ցույցեր էին անում, «հոկտեմբերի 27» քննողը, որն ամեն գնով փորձեց գործը կապել Ռոբերտ Քոչարյանին կամ քաղաքական ուժերին, դրանով նայիրի հունանյանի հետ ձեռք-ձեռքի տված երկիրը ցնցումների մեջ պահող, ձեր կուռքի կողմից «կեղծիքներով» Հայաստանում կայացած 6 նախագահական և 7 պառլամենտական ընտրություններից վեցի՝ իշխանությունների կողմից «կազմակերպական» հարցերով համակարգողը (այսինքն՝ կեղծիքների կազմակերպիչը)։ Ու դուք դեռ ձեր «varcapeti» կո՞ղքն եք մինչև «verc»։

Հասա՞ք ձեր նպատակին, երջանիկ ու բավարարվա՞ծ եք, «նախկինին վերադարձ չկա» կուտը լավ մարսե՞լ եք։ Ապրեք, դե գոմում իրար քիպ կպեք, չմրսեք, դժվար ժամանակներ են, կերն էլ որ պակասի, մի քիչ ըմբռնումով կմոտենաք, «փրկիչը» հաստատ մի բան կանի։

Հ.Գ. Հա, չմոռանամ, էս խրճիթն էլ սարքելա «արդար» քրտինքով, վարձովա տալիս ու բոլոր հարկերը մուծելա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ