Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ
«Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները:
Այդ երկու ծավալուն բանաձեւերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։
Մի շարք հանգուցային դիտարկումներ.
1. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից մինչեւ վարձկանների հավաքագրում։
2. Ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, եւ խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:
3. Անհասցե, բայց խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։
4. Կոչ է արել ապահովել հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։
5. Խիստ կարեւորվել է պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը։
Հիմնական հետեւությունները.







Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում»։