Ջրհեղեղներ Իտալիայում /Տեսանյութ/
Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանը տուժել է զանգվածային ջրհեղեղներից: Տարերային աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Շաբաթ և կիրակի օրերին տարածաշրջանում տարհանվել է մոտ 3000 մարդ, որից մոտ 2100-ը՝ Բոլոնիայում, մոտ հազարը՝ Կադելբոսկոյի քաղաքում։ Ռավեննայի մերձակայքում գտնվող Բագնիոկավալո քաղաքը, որը սեպտեմբերին տուժել էր ջրհեղեղից, ամբողջությամբ տարհանվել է։ Մանրամասները՝ կից տեսանյութում:





































