21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ավինյանի շուրջ օղակը սեղմվում է: Ինչ է հասկացնում Փաշինյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։ Իշխանությունը փորձում է սեղմել օղակը նրա շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով: Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի […]

Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը: Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»: Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center

Մեծացող ճնշմանը զուգընթաց Բայդենը հայտարարում է.  Ես չեմ հեռանա /Տեսանյութ/

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աշխատեց հանգստացնել դեմոկրատներին և աշխատակազմին իր նախընտրական արշավում, քանի որ լուրերը պնդում էին, որ նա կշռադատում է իր ապագան անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ իր խայտառակ  բանավեճից հետո: Պարոն Բայդենը Սպիտակ տանը դռնփակ ճաշ է անցկացրել փոխնախագահ Կամալա Հարիսի հետ, քանի որ շահարկումներ են սկսվել, թե արդյոք նա կփոխարինի նրան […]

Հրաբուխը  լավա է ժայթքել դեպի գիշերային երկինք /Տեսանյութ/

Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը մռնչացել է, երբ լավա է արտանետել իր ամենամեծ խառնարաններից մեկից: Լավայի շատրվաններն ու հոսքերը ֆիքսվել են հրաբխային ակտիվության տեսանյութում: Հիշեցնենք, որ Էտնան գտնվում է Սիցիլիայում և աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Եղանակը ավելի կտաքանա

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին նույնքան կնվազի։ Երևան քաղաքում հուլիսի […]

Ռուսները օրական 12 անգամ կարող են գրոհել և դա շատ դժվար է.

Առաջնագծում ուկրաինացի զինվորները պնդում են, որ ռուսական հարձակումները օրական 12 անգամ կարող են կրկնվել: Ուկրաինայի Ազգային գվարդիայի Խարտիայի բրիգադի փոխգնդապետ Անտոն Բաևը նշում  է, որ ընդամենը մի քանի ժամում ռուս զինվորների ալիքը ալիքի հետևից կարող է գրոհել Խարկովի հյուսիսի առաջնագիծը: «Ռուսները շատ դեպքերում օգտագործում են այդ ստորաբաժանումները զուտ տեսնելու, թե որտեղ է գտնվում մեր կրակային […]

Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջազգային հանրության` արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված: ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ