01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միամիտ կլինի այդպես մտածել, քանզի դրա բոլոր խոսքերը եւ քայլերը ուղղորդված են եւ կոդավորված․ Եսայան

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրի առաջին նախագահը, անկախ Հայաստանի առաջին նախագահը այցելել է Ամենայն հայոց Կաթողիկոսին եւ իր զորակցությունն է հայտնել։
Մեծին արժանի քայլ, պետական գործչին վայել քայլ։ Նաեւ՝ դաս շատերին։ Եւ մի ապերախտ հիմա էլ հիմնադիր նախագահի ուղղությամբ է իր զզվելի բերանը բացել։
Այո, բոլորս վրդովված ենք, այդ ապերախտի ուրացումների շղթան հասնում է ամեն տեղ։
Նա չունի սրբություն, չունի պատկառանք եւ չունի ամոթ։
Բայց, մի նկատառում ուզում եմ ներկայացնել։
Ամենեւին հակված չեմ մտածել, թե այդ ապերախտ ազգային պատուհասը միայն Լեւոն Տեր-Պետրոսյան անձին է ուղղում իր զզվելի որակումները։
Միամիտ կլինի այդպես մտածել, քանզի դրա բոլոր խոսքերը եւ քայլերը ուղղորդված են եւ կոդավորված։
Իրականում, համոզված եմ, նա այդպիսով, իր այդ զզվելի ուրացումը, որ արեց առաջին նախագահի հասցեին, ուղղում է համայն հայությանը, Անկախ Հայաստանի երեսուն եւ ավելի տարիների արժանապատիվ գոյությանը, անկախ Հայաստանի երեսուն եւ ավելի տարիների հաղթանակներին, իրական լինելիությանը։ Իր եղկելի խոսքով սրիկան հերթական ուրացումն ու ժխտում է տարածում ուղղված Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական բանակին եւ, առհասարակ՝ հայկականությանը, ի սփյուռս աշխարհի։
Դրա այս հերթական թրքաբարո մտքերի արտահոսքը բացառապես թշնամու օրակարգ է, այն է՝ ժխտել, մերժել անկախ մեր պետականության, մեր, հայկական պետականության բոլոր ձեռքբերումները, ուրանալով Հայաստանի հայկական պետականությունը եւ պատմությունը»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ