16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երբ կապիտուլյանտը փորձում է ձևավորել իր անձնական, կառավարվող «հոգևոր հարձակման շտաբը»․ Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ կապիտուլյանտը փորձում է ձևավորել իր անձնական, կառավարվող «հոգևոր հարձակման շտաբը»
Երեկ նա հայտարարում էր, թե Կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև իբր խախտել է կուսակրոնության ուխտը։ Այսօր՝ արդեն մեկ քայլ առաջ։
Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ կազմել «համակարգող խումբ», որը պետք է զբաղվի Մայր Աթոռը «ազատելու» և Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու գործով։
Սա այլևս ոչ թե կարծիք է, ոչ թե էմոցիոնալ գրառում, այլ պետական մակարդակով պլանավորված հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։
Նախ ինքն է որոշում ով է արժանի լինել խմբում։
Հետո ինքը պիտի հաստատի առաջին 10 հոգուն։
Անցանկալի մարդիկ դուրս են մնում, իրենց մարդիկ՝ ներսում։
Հավատքի չափանիշն էլ է ինքը որոշում։ Մի հատ էլ գրում ա՝ «Աստծո օգնությամբ հոգու աչքերով կզգանք»։
Իսկ իրականում սա նույն թիմի նույն ծրագիրն է։ Այս «մարդիկ» դեռ առաջին օրվանից երազում են վերցնել Եկեղեցին՝ նույն կերպ, ինչպես վերցրին դատարանները, ընտրական հանձնաժողովները, բոլոր կառույցները։ Բայց Մայր Աթոռը չհաջողվեց։ Ու հիմա փորձում են ներսից քանդել։
Քայլ առ քայլ։ Սկզբում՝ զրպարտություն։ Հետո՝ հանրային ճնշման իմիտացիա։ Հիմա էլ ձևացնում են, թե ժողովուրդն է ուզում փոխել Կաթողիկոսին։
Բայց մենք կույր չենք, մենք տեսնում ենք, որ սա կազմակերպված, սցենարը պատրաստ ծրագիր է։ Թիրախը հստակ է, մեթոդը հասկանալի, նպատակը շատ պարզ՝
խլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնիշխանությունը և դարձնել այն գործադիր իշխանության շարունակություն։
Վերացնել հոգևոր անկախությունը, փոխարինել այն ենթակայությամբ։ Եվ վերածել Մայր Աթոռը հերթական կառույցի, որտեղ նշանակում են ոչ թե Աստծով, այլ՝ կապիտուլյանտի քմահաճույքով։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ներսից սաբոտաժ։
Ոչ թե հավատացյալների շարժում է, այլ՝ իշխանական նեղացած “հավատացյալների” աշտատող ցանց ստեղծելու փորձ։
Սա ոչ թե վերածնունդ է, այլ՝ հաշվարկված պառակտում։
Եվ այս ամբողջ մանիպուլյացիայի ֆոնին, երբ փոստ են տալիս իրենց անձնական gmail-ը ու ասում են՝ «գրեք, թե ինչ մասնագիտություն ունեք», լրիվ պարզ է, թե սա ինչ շոու է։
Սա հավատքի կամ բարեպաշտության թեմա չէ։ Սա իշխանության կոնկրետ օպերացիա է՝ ուղղված ազգային վերջին հիմնասյան դեմ։
Բայց գիտե՞ք, ինչն է տարբերությունը մյուս դեպքերից։ Սա չի ստացվելու։ Ինչպես չի ստացվել անցած տարիներում։
Ով փորձում է ձեռք մեկնել այն ամենին, ինչը իրեն չի պատկանում՝ վերջում դատվում է հենց այդ նույն ձեռքով։
Մայր Աթոռը պետական սեփականություն չէ։
Ու ո՛չ ձերն է եղել, ու ո՛չ էլ երբևէ կլինի»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ