11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այո, մեր երկրում կա խղճի ազատություն, բայց պետք է լինի նաեւ անվտանգության ազատություն․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ Առաքելական եկեղեցին ո՞ւնի լծակներ, հնարավորություն, ուղիներ, պարզելու, արդյո՞ք նիկոլն ու իր քպականները իրականում հայ-քրիստոնյա են եւ Գրիգոր Լուսավորչական եկեղեցու հետեւորդներ, թե՞ պատկանում են այս կամ այն աղանդին։
Այո, մեր երկրում կա խղճի ազատություն, բայց պետք է լինի նաեւ անվտանգության ազատություն։
Հայ քրիստոնյա մարդու համար իր առաքելական եկեղեցին իր անվտանգությունն է, իր սերունդների հոգեւոր մաքրությունն ու պաշտպանվածությունը։ Ինքս որեւէ այլ կրոնի եւ հավատքի դեմ չեմ, եւ մահմեդականությունը եւ սինոիզմը ընդունելի են այնքանով, որքանով ընդունելի են այն կրող իրենց ժողովուրդների համար։ Աստծո սիրուն, հանգիստ եղեք։
Սակայն, հազար ու մի աղանդների հանդեպ ունեմ հատուկ ընդգծված վերապահում։ Եւ, առաջիններից էի, որ 2018-ին ահազանգում է/ունեի որոշ լուրեր, տեղեկություններ/, թե հրապարակում հավաքվածների մեջ մեծամասնություն են տարբեր աղանդների ներկայացուցիչները։
Ուստի, կրկնեմ հարցս , մեր Հայ Առաքելական եկեղեցին ո՞ւնի լծակ, հնարավորություն, պարզելու, արդյո՞ք այսօր իշխանությունը զավթածները իրենց հավատքով քրիստոնյա են եւ առաքելական եկեղեցու հետեւորդներ։Արդյո՞ք նրանք կնքվել են մեր եկեղեցում,արդյո՞ք նրանց ճակատին Սուրբ Մյուռոնով խաչ կա, պսա՞կվել են մեր եկեղեցում, իրենց զավակներին մկրտե՞լ են մեր եկեղեցում։Արդյո՞ք Քրիստոսի խաչը իրենց համար սրբություն է եւ ոչ ՝ վախ։
Շարունակ հակառակի մասին եմ մտածում։
Այլ կերպ չեմ կարող բացատրել սրանց վայրի ոհմակային հարձակումները եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։ Իրականում, սա հարձակում է բոլոր հայ քրիստոնյա քաղաքացիների վրա,քրիստոնյա հայ ժողովրդի վրա, որովհետեւ մեր եկեղեցին, նախ՝ մեր Աստծո տունն է եւ, այո, նաեւ մեր հավատն է երկրի ու ժողովրդի անվտանգության կարեւոր օղակը, այնպես , ինչպես մեր բանակը եւ պետականությունը»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ