06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անսասան է․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դարեր շարունակ ոսոխները փորձել են ոչ միայն նվաճել մեր հողերը, այլև արմատախիլ անել մեր հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Նրանց չի բավարարել հաղթանակը ռազմի դաշտում, նրանք փորձել են ջնջել մեզ՝ որպես ազգ՝ խոցելով մեր հավատքը։
Եկեղեցու վրա հարձակվել են հեթանոս արքաները, բյուզանդացիները՝ իրենց դավանափոխ ճնշումներով, իսկ օսմանցիները՝ դաժան հալածանքներով և սրբավայրերի ոչնչացմամբ։
1915-ին ոչնչացվեցին հազարավոր եկեղեցիներ, ուխտատեղիներ, կոտորվեցին հոգևորականներ։
Խորհրդային տարիներին եկեղեցին դուրս մղվեց հասարակական կյանքից, իսկ նրա սպասավորները՝ աքսորվեցին։
2020-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը ռմբակոծվեց՝ ցուցադրելով, որ մեր հավատքն այսօր էլ մնում է թշնամու թիրախում։
Եվ ահա այսօր, ցավոք, այս անգամ վտանգը դրսից չէ, այլ ներսից։
Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը իրականացնում են հետևողական քայլեր՝ վարկաբեկելու, թուլացնելու ու իրենց ենթարկել փորձելու Հայ Առաքելական Եկեղեցին։
Սա պարզապես քաղաքական մարտավարություն չէ։
Սա փորձ է՝ կործանելու հայկական ինքնության վերջին ու անսասան սյունը։
Եկեղեցին եղել է մեր ազգային պետականության, լեզվի, մշակույթի, ազգային հիշողության կրողը։
Իսկ այսօր իշխանությունը փորձում է այդ ամենը փոխարինել սին գաղափարներով ու ժամանակավոր շահերով։
Բայց մենք ասում ենք հստակ՝
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անսասան է։
Նրա հիմքը ոչ թե իշխանությունների կամքն է, այլ՝ Ամենազոր Աստծո Խոսքը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը։
Սա Գրիգոր Լուսավորչի Եկեղեցին է, սա Վարդանանց, Սարդարապատի և Արցախյան հերոսամարտի Եկեղեցին է։
Նա վերապրել է սուլթաններ, խաչակիրներ, բռնապետեր — նա վերապրելու է նաև դավաճան իշխանությունները։
Եկեղեցին մենք ենք։
Եվ քանի դեռ մենք կանք՝ Եկեղեցին ապրում է»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ