07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը». խոշոր ծրագրերը տապալված են, մարդկանց հավատը՝ անվերականգնելի. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Ակնհայտ է՝ Նիկոլը գտնվում է լրջագույն հոգեբանական տրավմայի փուլում։ Իրական իշխանության անկման, հանրային վստահության վարկանիշային վայրէջքի ու վարչական ռեսուրսի վարկաբեկման այս փուլում նա դիմում է սովորական դարձած և իրենից խիստ հոգեբանորեն կախված մեխանիզմին՝ խոցելի թիրախների վրա գրոհելուն։ Ավելին, որքան խորանում է անտիռեյտինգը, այնքան էլ ուժգնանում է նրա հռետորական ագրեսիան. սա դարձել է նրա իշխանական ինքնապաշտպանության միմիայն պոպուլիստական բնույթ ունեցող գործելաոճ։

Եկեղեցու և Վեհափառի դեմ վերջին օրերին ծավալած քաղաքական արշավին զուգահեռ՝ այսօր կառավարության նիստում ուղղակիորեն նախկին պաշտոնյաներին թիրախավորող ուղիղ կես ժամից ավելին հատկացվեց այսպես կոչված «ապօրինի ծագում ունեցող գույքի» թեմային․ սա հստակ վկայում է այն մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն կառավարելու, այլ նաև գնահատականներ ձևակերպելու ինստիտուցիոնալ կոմպետենտությունից զրկված է։ Լափառոշավարի ձևակերպումներով հերթական անգամ անդրադարձավ «նախկինների» թեմային՝ նշելով, որ «դրանք խաբեբա են, կաշառակեր, ու ստահակ»․ մյուս ձեռքով է Նիկոլը «դուբլեց» զուգընկերուհու ասածները՝ նշելով, թե «կոռեկտ հակադարձելու ժամանակն անցել է»։ Սրա օրոք պետական համակարգը ամբողջովին ոչնչացնելուց բացի, կառավարության նիստերը դարձել են բամբասանքի ու «բեսեդկաների» մակարդակի բառամթերքով անցնող բազարներ։

Այս ամենը տեղի է ունենում մի պահին, երբ Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը»։ Խոշոր ծրագրերը տապալված են, ռազմավարական խոստումները՝ մոռացված, իսկ մարդկանց հավատը՝ անվերականգնելի։ Այն, ինչ դա այսօր անում է, ըստ էության, նախընտրական վարկանիշային շղարշ ստեղծելու փորձ է։ Նա փորձում է հանրությանը հիշեցնել այն հին՝ 2018-ի Նիկոլին, երբ բեմում ճամարտակում էր՝ «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու»։ Այժմ նա նույն մեթոդաբանությամբ՝ սպառնալով, սարսափեցնելով ու վարկաբեկելով նախկիններին, փորձում է ձևավորել պատրանք, թե իբր մնում է հավատարիմ խոստումներին։

Բայց քաղաքական հռետորաբանությանն արդեն շատերը չեն հավատում, քանի որ խոսքը վաղուց չի վերածվում գործողության, դատական իշխանության անկախության խնդիրն ավելի քան ակնհայտ է, իսկ քպ-ական համակարգը՝ բացառապես նեղ շահախնդիր շահերի սպասարկման շրջանակում է գործում։ Մարդիկ հստակ տեսնում են, որ Նիկոլի կառավարությունը նիստերը վերածել է նախընտրական բամբասանքի հարթակների, որտեղ քննարկումների մակարդակը «բեսեդկաների» խոսակցությունից չի տարբերվում։

Այս ամենի համատեքստում հատկապես բացահայտ սյուրռեալիստական է տեսարանը, երբ եկեղեցուն թիրախավորող անձը կառավարության նիստում մեջբերումներ է անում Նոր Կտակարանից։ Սա այն իրավիճակն է, երբ քաղաքական դաշտում աբսուրդը վերածվել է նորմայի։ Եվ եթե իշխանությունն իրեն համարում է «նոր», ապա նրա մեթոդաբանությունն արդեն հնացած է ու սպառված։ Փաստենք, որ քաղաքականապես Նիկոլի այս խոսքը ինքնահաստատման մոլուցքի հերթական փաթեթն էր, որը ոչ թե իրապես լուծում է առաջարկում հասարակության խնդրին, այլ պարզապես փորձ է՝ ժողովրդի աչքին ներկայանալ «նույն քեռի Նիկոլը», ով իբր «մենակ է, բայց արդար»»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ