07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արարատ Միրզոյանն անկախ իր կամքից, դիպուկ որակում է տվել իր իսկ բանակցած փաստաթղթին․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Ադրբեջանի հետ ունենք նշանակալի, աննախադեպ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններն ավարտված են» (մեջբերման ավարտ)։
5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած, պատերազմով Արցախը հանձնած կառավարիչների դավադիր քաղաքականությունը որպես «ձեռքբերում» ներկայացնող, այս հայտարարության հեղինակը Արարատ Միրզոյանն է։ Փաստորեն՝ Արցախը հանձնել և այնուհետ էթնիկ զտումներ են իրականացրել, որպեսզի Ադրբեջանի հետ ունենան «նշանակալի, աննախադեպ» փաստաթուղթ։ Սրանով ազդարարարվեց, ավելի ճիշտ՝ ինքնախոստովանվեց 2018թ․ իշխանազավթման գլխավոր նպատակներից մեկը։
Արարատ Միրզոյանն անկախ իր կամքից, դիպուկ որակում է տվել իր իսկ բանակցած փաստաթղթին։ Դատելով աղետալի իրականությունից, ինչպես նաև ՀՀ կառավարիչների և ադրբեջանական օկուպանտների կողմից առ այսօր արված հայտարարություններից, այո՛, «փաստաթուղթն իրոք աննախադեպ է»։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։ Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։
Այո աննախադեպ էր Արցախն Ադրբեջանի կազմում ՀՀ կառավարության ղեկավարի կողմից ճանաչելը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անգամ հակամարտությունը լուծված չէին համարում։ Աննախադեպ է ՀՀ տարածքների օկուպացիան։ Աննախադեպ էր Արցախի ամբողջական հայաթափումն ու բռնի տեղահանությունները։ Աննախադեպ է ՀՀ սահմանադրությունից առանցքային դրույթներ հանելու պահանջները։ Աննախադեպ է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ ՀՀ «վերադարձի» և նրանց ամենատարբեր իրավունքների վերականգնման պահանջները։ Աննախադեպ է Արցախահայերի վերադարձի թեման միջազգային օրակարգերից հանելը։ Աննախադեպ է Սյունիքից անվերահսկելի «ճանապարհի» մասին չդադարող հայտարարությունները։ Աննախադեպ էին, սահմանազատման անվան տակ, Տավուշի մարզից տարբեր հատվածներ հակառակորդին հանձնելը։ Եվ ընդհանրապես, աննախադեպ են սեփական պետությանը՝ ներքին և արտաքին այսօրինակ քաղաքականությամբ և այսպիսի ծավալների վնասներ հասցնելը։
Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ է նաև այն, երբ ազգային պետության գոյաբանական, իմունային ու ինքնության հիմքերը խարխլում ես՝ հանուն կեղծ ու անվստահելի «խաղաղության»։ Ավելի ճիշտ՝ սեփական ժողովրդին ևս մեկ անգամ խաբելու և բաղձալի քվեները կորզելու նպատակով։
Հ.Գ. Մոռացա ավելացնել. Արարատը նաև խոստովանում է, որ գերիների հարցում կառուցողական զրույց չի ստացվում ադրբեջանցիների հետ: Իսկ, ընդհանրապես, ձեզ մոտ ո՞ր հարցում է ստացվում կառուցողական զրույց որևէ մեկի հետ»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ