13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կապիտուլյանտների քարոզչամեքենան «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» սկզբունքով «դիվանագիտական հաջողություն» է հորինում ԵԽԽՎ լիագումար նիստին ընդունված բանաձեւից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երկրորդ օրն է, ինչ կապիտուլյանտների քարոզչամեքենան «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» սկզբունքով «դիվանագիտական հաջողություն» է հորինում ԵԽԽՎ լիագումար նիստին ընդունված բանաձեւից։ Ահա այն հիմնական կետերը, որոնցով պայթում է ուսապարկերի հերթական փուչիկը։   1. Բանաձեւի անուն։ Հայաստանի իշխանական պատվիրակները «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը վերնագրի մեջ ճխտելը «հայ-ադրբեջանական […]

Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն․ նախագահի ցավակցական ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) մահվան կապակցությամբ, որում ասում է․ «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան մասին: Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից […]

Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում մեկնարկել է

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը: Երկկողմ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում […]

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգիչ Հայկոյի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին. Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.   «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:   Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի […]

Ադրբեջանը, սկուտեղի վրա, ոչ միայն մարտի դաշտում է ստացել տարածքներ, այլև կապիտուլյացիայով ստացել է Քարվաճառը, որը երբեք չէր կարող զավթել․ ռազմական փորձագետ

Պաշտպանության բանակի պաշտպանությունն առաջին օրը չի ճեղքվել, Ալիևը պարզապես իր զինվորականության իմիջը փորձում է հնարավորինս գունեղ ներկայացնել, նրան հերոսականություն ու պրոֆեսիոնալիզմ վերագրել, հնարավորինս ավելի գունեղ ներկայացնել իր բանակի, զինուժի տեղն ու դերը այս պատերազմում, բայց նրանք, օրինակ, առաջին օրը չեն ճեղքել մեր պաշտպանությունը, սա փաստ է։ Օրինակ՝ հարավարևելյան ուղղությամբ մեկ շաբաթից ավելի ռազմաճակատի գիծը եղել […]

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Հայկոյի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայկոյի մահվան լուրին և գրել․    Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ… Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով…. Մաքրամաքուր գնաց… իր խղճի ու տեսակի առաջ մաքուր… Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր […]

Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել. ԱՆ

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող […]

«Ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․․»․ Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մասին

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հայկոյի այս կատարումը՝ գրելով․ «Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ կովիդի դեմ, սակայն, ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․ Ցավակցում եմ հարազատներին և մեզ՝ տաղանդավոր արտիստ կորցրեցինք․․․»  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ