12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է. «Ժողովուրդ»

Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել: […]

ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է. «Ժողովուրդ»

ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում: Կարելի է […]

Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե, Օսմանյան կայսրությունում էլ չի եղել․ Արտակ Զաքարյան

Նիկոլի նման հակահայ կերպար, երևի թե, Օսմանյան կայսրությունում էլ չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Հայկական զինուժի գործոնը շարքից հանելուց, ողջ հարավային Արցախը թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ Սյունիքն է դարձնում կռվախնձոր Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի միջև։ Այսօր Իրանի […]

Հունվարի 1-ից կարգելվի որոշ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը

2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝ առևտրի օբյեկտներում,  առևտրի իրականացման վայրերում,  շրջիկ առևտրի կետերում, շրջածախ առևտրի կետերում,  ինչպես նաև բացօթյա […]

Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը. Արման Թաթոյան

Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա, Facebook-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝անդրադառնալով Աղջիկ երեխաների միջազգային օրվան։   «Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:   Սա աղջիկ […]

Տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը,  Արցախի թեմի առաջնորդ Տ․ […]

«Սա է իրավիճակը. հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքի միջանցքի հարցում ծայրահեղ շտապողականություն է ցուցաբերում թուրք-ադրբեջանական տանդեմը և այդ օրակարգը սպասարկող դրածոն կրկնակի շտապողականությամբ վրացական միջնորդությունն է օգտագործում։ Սա է իրավիճակը։ Հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ։ 2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից […]

Աշխարհքաղաքական նոր բանաձևերի իմաստն ու գործառույթները․ Արմեն Գևորգյան

ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը «Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության շրջանակներում հերթական հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության  նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի […]

«Հետաքրքիր է՝ վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ անցավ։ Կողմերը միայն կարճ հաղորդագրություն են տվել նրա այցի մեկնարկի մասին։ Իսկ թե հետո ինչ է քննարկվել, ինչ է որոշվել ու ինչ էին նախօրեին այդքան երկար «Ծիրանի» ռեստորանում նշում Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, հայտնի չէ։ Երկու երկրների կառավարությունների մամուլի ծառայությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ