12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Դավիթ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի. Փաստաբաններ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել։ «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական […]

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը

ՌԴ ՊՆ-ում հաստատել են  Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը: «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,-ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում […]

«Եթե ընդդիմությունը միայն խորոված էր անում, ինչո՞ւ էիր փախել բունկեր»․ Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանին. news.am

Փողոցներում խորոված անելով հայտնի է Նիկոլ Փաշինյանը և շրջապատը։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Եթե ընդդիմությունը միայն խորոված էին անում, ինչո՞ւ էիր փախել բունկեր։ Եթե մարդիկ կարող են ասել՝ «հաղթում ենք», «այս պահին դրվում է Արցախի բանակի հաղթանակի վերջնական հիմքերը», «ես առանց ձեզ ասելու որևէ հարց չեմ լուծի» ու […]

Երասխում ադրբեջանական ԶՈւ կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել. Sputnik Արմենիա

Ըստ տեղեկությունների` վիրավորին այս պահին վիրահատում են։ Ադրբեջանական կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊՆ աղբյուրները: Վիրավորին այս պահին վիրահատում են։ Ըստ տեղեկությունների` զինծառայողը վիրավորվել է Երասխի հատվածում։

«Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ…»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ… …մսխեց մեր պետականությունը, մսխեց բանակը, մսխեց Արցախը, մսխեց մեր ազգային արժանապատվությունը… … քիչ առաջ հաղորդվեց թշնամու դիպուկահարի կողմից հայ գյուղացու սպանության մասին… … քիչ հետո էլ կհաղորդվի, որ քրեական գործ է հարուցվել… …վաղն էլ կապիտուլյանտը կասի, որ թշնամու […]

Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը: «Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա: […]

«Մեր կյանքի գնով կանգնած ենք». Հայր Աթանասը շարունակում է հոգեւոր ծառայությունը Դադիվանքում

Մայիսի 2-ից առ այսօր որեւէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց այս պահին Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը: «Չգիտեմ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի, բայց լիահույս եմ, որ որոշակի լուծում կլինի: Կաթողիկոսը այս առումով աշխատանքներ է տանում եւ տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա: Հոգեւոր սպասավորը նշեց, […]

«Եթե չունեն փող, թողնելու են՝ մահանա՞, կամ այս ընթացքում ինչքա՞ն մարդ է սեփական գումարով բուժվել. բազմաթի՛վ»․ համաճարակաբանը՝ կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու մասին

«Չգիտեմ՝ ով է այդ մտքերը տվել վարչապետին, ամեն դեպքում, դա հակասում է բժշկական, հումանիստական սկզբունքներին»,- 168․am-ի հետ զրույցում ասել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ արձագանքելով կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե «մարդիկ կան, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը․ ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն»։ «Մարդիկ կարող են չպատվաստվել. դա իրենց […]

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ  և Արցախի սահմանների անվտանգությունը. արտաքին և ներքաղաքական մարտահրավերները. նոր պատերազմի ռիսկերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ