01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում մեկ օրում մահացել է 67 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1121 նոր դեպք

Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 9152 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1121 նոր դեպք: Ունենք 2191 առողջացած, 62 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել:

 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1342 է:

Ընդհանուր կատարվել է 2 192 270 թեստավորում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ