23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արծրունին նայելիս արյուն եմ տեսնում, անմեղ մեր լույս տղերքի արյունից գոյացած հսկա ծովը»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից ուղիղ մեկ տարի անց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, թե Արծրունը, այո, այն հայտնի ստախոս Արծրունը, ներգրավված է հանձնաժողովում որպես փորձագետ:

Պատահակա՞ն է արդյոք, որ նա ներկայացվեց հենց նոյեմբերի 9–ին։ Համոզված եմ՝ ոչ։

Անկեղծ, ուզում էի անմիջապես արձագանքել այդ հայտարարությանը, բայց հասկացա, որ այն լինելու էր գերհուզական, գերզայրալից, ու որոշեցի, որ նա չարժի իմ հույզերին, իմ զայրույթին։

Ընդամենն ասեմ՝ Արծրունն ինքը պետք է պատասխան տա 44-օրյա ստերի, արարքների եւ գործողությունների համար։

Արծրունն իրավունք չունի հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավվել որպես փորձագետ։ Նա բարոյական իրավունք չունի որպես փորձագետ մասնակցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքներին։

Արծրունին նայելիս՝ հիշում եմ նրա ստերի համապատկերում զոհված մեր տղերքին, մեր կորցրած քաղաքներն ու գյուղերը։

Արծրունին նայելիս արյուն եմ տեսնում, անմեղ մեր լույս տղերքի արյունից գոյացած հսկա ծովը։

Իսկ դուք ասում եք Արծրունը փորձագետ։ Լավ, դուք այդքան ցինի՞կ եք, թե՞ այդքան հայատյաց։
Առայժմ այսքանը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ