07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար. երևի թե՝ ամենաբարձր գինը. Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսել է պատերազմի ավարտի մեկ տարվա մասին։

«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ՝ արդեն մեր սխալների վրա սովորելուց հետո։ Մատերի արանքով չենք կարող նայել այս մեծ ցավին, որովհետև մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար։

Երևի թե ամենաբարձր գինն ենք վճարել, և մենք դեռ շատ երկար պետք է վերհիշենք, հասկանանք։ Այդ առումով շատ կարևորում եմ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որը մեր կողմից առաջ քաշվեց և մեր կողմից պետք է ստեղծվի», – ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, թե այդ աշխատանքը շատ կարևոր է և այդ արդյուքնենրը կարող են որոշիչ դեր ունենալ մեր պետության ապագայի վրա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ