15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀՀԿ-ն սովորական խորհրդակցություն է հրավիրելու

Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու խորհրդակցություն: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արտառոց ոչ մի բան չի սպասվում: “Սովորական աշխատանքային խորհրդակցությունն է, գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ: Խորհրդի կամ գործադրի մարմնի նիստ չէ”,-ասաց Շարմազանովը: Տարվա առաջին խորհրդակցությանը մասնակցելու է նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

“Եվրատեսիլ-2012”-ին զուգահեռ` գեյ-շքերթ Բաքվում

Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթի անցկացման օրերին` մայիսի 22-26-ին, 4 օր շարունակ համասեռամոլների շքերթներ կկազմակերպեն: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` դրանով համասեռամոլները ցանկանում են իրենց “մշակույթը” գրանցել Ադրբեջանում` դարձնելով այն “Եվրատեսիլ-2012”-ի խորհրդանիշ: Ադրբեջանը, ցուց տալու համար, որ “հանդուրժող եւ մարդու իրավունքները հարգող” երկիր է, որոշել է, ամենայն հավանականությամբ, չխոչընդոտել գեյ-շքերթի անցկացմանը: Նշենք, որ  “Եվրատեսիլ”-ին զուգահեռ նմանատիպ […]

Մարիխուանան ավելի անվնաս է, քան ծխախոտը

Եթե մարդիկ երբեմն են ծխում մարիխուանա, դա նրանց թոքերի աշխատանքի վրա շարունակական բացասական ազդեցություն չի ունենում, հայտնում են Ալաբամայի եւ Կալիֆոռնիայի համալսարանների աշխատակիցները: Նրանք այս եզրակացությանն են եկել` գնահատելով մարիխուանա ծխող եւ ծխախոտ ծխող 5 հազար մարդկանց վիճակը, հայտնում է “ABC News”-ը: Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների թոքերը եւ այն, թե որքան արագ են նրանք […]

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը հայտնել է ճշմարտությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը մեկնել է Սիրիայից` Բաշար Ասադի ռեժիմին մեղադրելով ռազմական հանցանքների մեջ, ինչպես նաեւ հայտնելով, որ ԱԵԼ-ի առաքելությունն այնտեղ “ֆարս” էր: Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը “Ալ-Ջազիրային” հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները տանկերը չեն հանել փողոցներից, դիպուկահարներն ամենուրեք են, մարդկանց գողանում են, իսկ նրանց, ում հեռուստատեսությամբ ցուցադրում են որպես ձերբակալությունից ազատվածներ, պարզապես պատահական անցորդներ […]

Համամասնական թե՞ մեծամասնական. ՀՀԿ, “Ժառանգություն”, “Ազատ դեմոկրատներ”

  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին “էն գլխից”  էր դեռ կողմ: Սակայն Հայաստանի համար այն այսօր կիրառել Պետրոսյանը նպատակահարմար չի գտնում: Սակայն նրա ընդդիմախոս “Ժառանգության” խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի մեծամասնական ընտրակարգից բացառիկ հնարավորություններ ստանում են իշխանության ներկայացուցիչները: Ըստ նրա` լինելով իբրեւ անկախ պատգամավոր, նրանք պարտադիր իշխանության օգտին են քվեարկում: Հանրապետական […]

Անձամբ հանձնեց դեսպան Շառլ Ազնավուրը

Հունվարի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվոգրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:  Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնեց Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվեցին Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ […]

Պլասիդո Դոմինգոն արժանացել է “Վոլֆ” հեղինակավոր մրցանակի

Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն արժանացել է իսրայելական հեղինակավոր “Վոլֆ” մրցանակին արվեստի բնագավառում , որը երկրորդ վարկանշային մրցանակն է համարվում Նոբելյան մրցանակից հետո: 10 դափնեկիրների անունները հայտարարվել են Վոլֆի ֆոնդի կողմից: Ինչպես հայտնել է “Associated Press”-ը, Դոնիգոն մրցանակը կիսել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ: Դոնինգոն դարձել է առաջին կատարողը, ով արժանացել է […]

Ղազախստանը խաղաղասեր պետություն է

Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի  խոսքով, Ղազախստանը կողմ է կովկասյան տարածաշրջանում վիճելի հարցերի խաղաղ կարգավորմանը: Ըստ դեսպանի, իր երկրի համար առաջնահերթությունը քաղաքակրթությունների երկխոսությունն է: “Ղազախստանում ապրում է շուրջ 140 ազգություն եւ կան մոտ 40 կրոններ: Ղազախստանը միշտ հանդես է գալիս կովկասյան տարածաշրջանում վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու օգտին: Մեզ համար կարեւոր է , […]

Գնաճ շաքարավազի, գնանկում` մրգի շուկաներում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցած տարի միջին գնաճը կազմել է 4.7%: Մասնավորապես, պարենային ապրանքների գնաճը կազմել է 6.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 4.3%, իսկ ծառայություններինը` 2.9%: Ըստ ոլորտի պատասխանատուի, նախորդ տարի ամենաբարձր գնաճը գրանցվել է շաքարավազի շուկայում:  Այն կազմել է 18.9 […]

Ախ, էդ “անտեր փողը” երիտասարդներին հասցրեց ինքնասպանության

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Կապանի “Լեռնագործ” հյուրանոցում 23-ամյա սիրահար զույգը ինքնասպանության փորձ էր արել:  Սյունիքի մարզային քննչական բաժնին տուժածները ցուցմունք են տվել, որ ինքնասպանության պատճառը ֆինանսական ծանր պայմաններ էին: Տղայի ծնողները ամուսնալուծված են: Ինքը Երեւանի բուհերից մեկում է սովորում եւ ուսման վարձը չտալու պատճառով` թողել է ուսումն եւ աշխատանքի ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Տղայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ