Խաչիկյանների պայքարը /վիդեո/
Լրագրողների հետ զրույցում անցած չորեքշաբթի` ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը հերքեց, որ ինքն է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի (ԼՀԿ) սեփականատեր, սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր –Պողոսյանի՝ մանկահասակ տղաների նկատմամբ մանկապղծության դեպքի մասին վկայող տեսանյութերը տրամադրել իրավապահներին:
Սակայն նա իր եղբոր Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի հետ պայքարել է, որ այդ գործը բացահայտվի: Ըստ Խաչիկյանի, Ախթալայում կային շշուկներ, բայց Տեր-Պողոսյանը դրանք զրպարտություն էր համարում:
Այդ դեպքում ի՞նչու մանկապիղծից տուժածների ծնողները դատարանում հայտարարեցին, որ Սերոբը լավ մարդ է, Խաչիկյանը պատասխանեց. ”Ծնողների մի մասը, դժբախտաբար, վարքից թույլ մարդիկ են, իսկ ընտանիքների մի զգալի մասը սոցիալապես անապահով են”: Ըստ Վ. Խաչիկյանի՝ երրորդ գործոնն այն է, որ ծնողների մի մասն այդկերպ փորձում է ժխտել իրենց երեխայի առնչությունը գործին եւ թեթեւացնել նրա վիճակը:
Ըստ Խաչիկյանի, Սերոբ Տեր-Պողոսյանը հովանավոր չուներ: “Նա էնքան միջոցներ ուներ, որ կարող էր հովանավորել ոչ միայն իրեն, այլեւ մի քանի հոգու”,-ասաց Վ. Խաչիկյանը: Վերջինս պատասխանելով Henaran.am-ի հարցին հերքեց, որ Խաչիկյան եղբայրներն են կազմակերպում վերջին օրերին Ախթալայում կազմակերպվող սոցիալական բողոքը: Հիշեցնենք, որ Ախթալայի կոմբինատի աշխատակիցները բողոքում են եւ’ ցածր աշխատավարձից, եւ’ աշխատավայրի պայմաններից:
“Բանվորները սկսել են պայքարը, մենք էլ կանգնել ենք նրանց կողքին: Մենք չենք սկսել”,-ասաց նա` չհերքելով, որ Ախթալայում վախի մթնոլորտ կա: “Վախը մեծ է, քանի որ գրոծարանի բաժնետոմսերը լրիվ իրենց է պատկանում, բայց եթե մարդ ստորագրում եւ դուրս է գալիս իրական անուն ազգանունով, կարծում եմ վախը պակասում է”,-եզրափակեց Խաչիկյանը:
http://youtu.be/mRalZoJ2bhk