Ձեր կուսակցությունը երկրի առաջատար կուսակցությունն է, որը մեծ ավանդ ունի երկրի զարգացման գործում. Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին
Քիչ առաջ ՀՀԿ տասներեքերորդ համագումարին ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ պետդումայի “Եդինայա Ռոսիա” խմբակցության նախագահի առաջին տեղակալ Արթուր Չիլինգարովը:
Վերջինս անդրադարձ կատարեց հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, նշեց, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով: Կուսակցության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունից նա ընթերցեց համագումարին ուղղված ողջույնի ուղերձը:
“Ձեր կուսակցությունը երկրի առաջատար կուսակցությունն է որը մեծ ավանդ ունի երկրի զարգացման գործում: Կուսակցությունը ակտիվ հարաբերություններ է պահպանում թե ՌԴ, թե “Եդինայա Ռոսիայի” հետ ամենատարբեր ոլորտներում”,-նշված է ուղերձում: Չիլինգարովը Պուտինի անունից համագումարին բեղուն աշխատանք մացթեց.
“Համոզված եմ, որ համագումարին ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը”,-շարունակեց ընթերցել: Չիլինգարովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը եւ վարչապետը ջերմորեն շնորհավորել են Պուտինի հաղթանակը, որը երաշխավորում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը առաջիկա տարիներին:
Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի գլխավորությամբ հայ համայնքը 100 տոկոսով քվեարկել է Պուտինի օգտին: Չիլինգարովը շեշտեց, որ ակտիվորեն զարգանում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ ներդրումային ոլորտում: Հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կատարած աշխատանքի համար :
“Եդինայա Ռոսիան” իր աշխատանքերն այնպես է կազմակերպում, որ դառնա ավելի մոտ ժողովրդին: Մեր կուսակցությունը պետք է լինի ՌԴ առաջատար քաղաքկան ուժերից մեկը”,-հայտարարեց Չիլինգարովը եւ համագումարին հաջողություն մաղթեց: ՀՀ նախագահը շնորհալալությու հայտնեց ՌԴ գործընկերոջից համագործակցության համար: