06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Ամառային եւ ձմեռային ժամային ռեժիմները կվերանան

Կառավարության այսօրվա նիստին ընդունված  որոշմամբ փոփոխություն կարվի “Ժամային գոտիների հաստատման կարգի մասին” ՀՀ օրենքում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կվերանան ամառային եւ ձմեռային ժամային ռեժիմները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT+3 ժամային գոտում:  Ժամային գոտու գործող կարգով մենք չենք գտնվում մեր աշխարհագրական դիրքի ժամային գոտում, […]

Ոստիկանապետը նախկին ԲՀԿ-ականին նոր պաշտոն է տվել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանության լրատվության բաժնից,  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ է նշանակվել  Արարատի նախկին փոխքաղաքապետ եւ նախկին ԲՀԿ-ական Կարեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ նա օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից, անդամակցել ՀՀԿ-ին: Նրա հետ միաժամանակ, ըստ մամուլի հրապարակումների,  մոտ 400  մարդ լքել է ԲՀԿ-ն: Սակայն Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի […]

Մեծ Բրիտանիայի դեսպանին հանդիսավոր կերպով կհանձնվի “հագիս”

Արդեն 14 տարի  շարունակ  Հայաստանում  կազմակերպվում է  Բըրնսի Ընթրիք, նվիրված  շոտլանդացիհայտնի   բանաստեղծ   Ռոբերտ  Բըրնսին:  Երեկույթի նպատակը  ոչ միայն ուրախ ժամանց  կազմակերպելն է ներկաների  համար, այլ  նաև գումար հավաքագրել  բարեգործական նպատակներով: Բըրնսի  Ընթրիքը շոտլանդացիների  համար ազգային տոնի  արժեք ունի  և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ “հագիս” ուտեստն է,  որը ավանդաբար  Շոտլանդիայից  Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից  մի քանի  օր առաջ՝ հագիս  պատրաստող խոհարարի և շոտլանդացի  պարկապզուկահարի ուղեկցությամբ: Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի  ուրույն երաժշտության ներքո ” հագիս”  ուտեստը,  ըստ ավանդույթի,  հանդիսավոր կերպով կհանձնվի  Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին: […]

Նախագահի աշխատակազմի ղեկավարը լսել է զոհված զինծառայողների ծնողներին /վիդեո/

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վիգեն Սարգսյանը զրուցել է զոհվածների հարազատների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: “Ես ձեր ցավը շատ լավ հասկանում, բայց ուզում եմ ասել, որ պետությունը, որը պահում է իր հնարավորության սահմաներից ավելի մեծ բանակ, […]

Կանացի վրեժխնդրության էժանագին դրսեւորում. գլխավոր դերում առաջին տիկինն է

Թուրքական “Hurriyet”-ի փոխանցմամբ` Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը յուրօրինակ ձեւով է արտահայտել իր դժգոհությունը ֆրանսիական Սենատի որոշման դեմ: Նախագահական նստավայրում կազմակերպված ճաշկերույթին, որին հրավիրված են եղել Թուրքիայում հավատարմագրված դեսպանների կանայք, կին դեսպանները, միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցները, նա չի հրավիրել  Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլի կնոջը` Սաբին Բիլին: Ըստ թուրքական լրատվամիջոցի` Գյուլը նման կերպ իր բողոքն […]

Սենատի 3 կիլոգրամանոց ազդեցությունը կփոխի աշխարհը

‘’Ֆրանսիայի Սենատի որոշման ազդեցությունը Հայաստանի վրա  դա 3 կիլոգրամանոց ազդեցություն էր ‘’,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` նկատի ունենալով Գյումրիում 3 կգ քաշով լույս աշխարհ եկած  Սարկոզի անունով հայորդուն: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` մենք շատ ‘’Համլետ’’-ներ ունենք, իսկ այսօր ունենք նաեւ Սարկոզի, ինչը ցույց է տալիս, թե […]

Իրանն ինքնակամ է զրկում Եվրոպային նավթից

Եվրոպան հավանաբար ավելի շուտ կզրկվի իրանական նավթից, քան սպասվում էր: Հնարավոր է, որ Իրանի խորհրդարանի անդամները առաջիկա օրերին հավանություն տան իրենց վառելանյութը եվրոպական երկրներ արտահանումը դադարեցնելու օրինագծին, հայտնում է “РИА Новости”-ն: Եթե համապատասխան օրինագիծը հավանության արժանանա, ապա Իրանն ավելի շուտ կդադարեցնի արտահանել իր նավթը, քան Եվրամիությունը կհասցնի իրականացնել դրա արտահանման արգելքը: Իրանի խորհրդարանի անդամ Նասեր […]

Պարզապես` շնորհակալ ենք. օրվա կադր

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայերը տարբեր կերպ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆրանսիացիներին: Ոմանք` Ֆրանսիայի դեսպանատան առաջ են հավաքվում, ուրիշները հեռագրեր են ուղարկում, գյումրեցի մի հայ ընտանիք էլ նորածնին Սարկոզի է անվանել: Երեւանի Խանջյան փողոցի խանութներից մեկը յուրովի է երախատագիտությունը հայտնել: Խանութի ապակիներից մեկի վրա ցուցանակ է փակցվել` “Շնորհակալ ենք, Ֆրանսիա”:

ՕԵԿ-ում գիտեն` ովքեր են ցուցակում

Չնայած “Օրինաց երկիր” կուսակցության պատասխանատուները հերքում են լուրերը, թե պատրաստ է կուսակցության համամասնական ցուցակը, սակայն, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հունվարի առաջին աշխատանքային շաբաթվա մեջ ՕԵԿ համամասանկան ցուցակները ճշտվել են: Մասնավորապես, հստակեցվել են, թե ում անուններն են լինելու այդտեղ, բայց դեռ պարզ չէ, թե ով որ համարի տակ է լինելու: Բնականաբար առաջին երեք տեղերը ՕԵԿ վերնախավինն է` Արթուր […]

Աննախադեպ աճել է Հայաստանի մամուլի ազատության ինդեքսը. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպությունը հրապարակել է “Մամուլի ազատության ինդեքս” ավանդական զեկույցը: Վարկանշային աղյուսակի ցանկում 179 երկիր է: Հայաստանն այս տարի զբաղեցնում է 77-րդ տեղը` 24 հորիզոնականով բարձր նախորդ ցուցանիշից: Նախորդ տարի 178 երկրների շարքում Հայաստանը 101-րդն էր: Զեկույցի հեղինակները նշում են, որ հայկական ԶԼՄ-ների վիճակը կայունացել է 2008-ից հետո: ԱՊՀ  եւ տարածաշրջանի մյուս երկրներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ