22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն նորացված գործադիր մարմին ունի

ՀՀԿ համագումարը բաց քվեարկությամբ որոշեց ՀՀԿ Գործադիր մարմնի կազմը 15 հոգուց դարձնել 19: Գործադիր մարմնի կազմն է` Տիգրան Սարգսյան, Սամվել Նիկոյան,  Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Հերմինե Նաղդալյան, Դավիթ Հարությունյան, Գագիկ Մինասյան, Տարոն Մարգարյան, Հրանուշ Հակոբյան, Կարեն Կարապետյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Գագիկ Բեգլարյան, Կարեն Ավագյան, Արմեն Աշոտյան, Հովիկ Աբրահամյան եւ Դերենիկ Դումանյան:

‘Ես ընթերցեցի 18 անուն, բնականաբար, քանի որ կուսակցության նախագահը ես եմ, ես էլ 19-րդ եմ’,- ասաց Սերժ Սարգսյանը:

“Ես շնորհավորում եմ գործադիր մարմնի անդամ իմ կոլեգաներին, բոլոր նրանց, ովքեր այս հինգ տարիների ընթացքում աշխատել են գործադիր մարմնում` իրենց ավանդը բերելով  ձեռքբերումներում”,- Սերժ Սարգսյանը  նոր ընտրված անդամներին մաղթեց  հաջողություն եւ արգասաբեր աշխատանք:

Այս պահին ՀՀԿ Գործադիր նորընտիր մարմինը գումարել է առաջին նիստը, որպեսզի հաստատի ՀՀԿ Խորհրդի կազմը: Հայտարարված է 5-7 րոպե ընդմիջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ