15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չխայտառակել կուսակցության անունը. Սերժ Սարգսյան

Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ համագումարը շարունակեց իր աշխատանքը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ դահլիճում նստածները չզարմանան, որ բեմի վրա տեսնում են Գործադիր մարմնի ոչ թե 18, այլ 13 անդամի:

‘’Պարզապես մենք չէինք նախատեսել, որ գործադիր մարմնի կազմը այդքան մեծ կլինի, եւ հետեւաբար չենք նախատեսել այդքան աթոռ բեմի վրա’’:

Գործադիր մարմնի առաջին նիստում որոշվեց Խորհրդի կազմը սահմանել 132 տարածքային կազմակերպություններից: Ռուբեն Թադեւոսյանը հրապարակեց այդ կազմը: Համագումարը քվեարկությամբ հաստատեց ՀՀԿ Խորհրդի կազմը, որից հետո կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ վաղը ժամը 12-ին կկայանա Խորհրդի առաջին նիստը, որտեղ կընտրվեն կուսակցության փոխնախագահներ եւ տարածքային կառույցների ղեկավարներ:

‘’Հույս, հաստատակամություն, հավատ եմ մաղթում բոլորիդ, որովհետեւ առանց դրանց անհնար է էական գործ անել, ոչ ամուսնանալ, ոչ երեխա բերել: Անհնար է առանց հաստատակամության, հույսի ու հավատի, զինվորին տանել հաղթանակի: Շնորհավորում եմ բոլորիդ մեկ անգամ եւս’’,- ասաց նախագահը:

Նա վերջում հայտարարեց, որ տեղյակ է, որ տարածքային կառույցները այս օրը նշելու են, խորհուրդ տվեց լավ ուրախանալ, բայց չխայտառակել կուսակցության անունը:

‘’Լիաթոք ուրախանաք, որ լիաթոք էլ աշխատեք, ուղղակի մի բան եմ ուզում հիշեցնել բոլոր վարորդներին, որ ճանապարհային ոստիկանները կարող են ստուգել նրանց ԱՊՊԱ կտրոնը’’,- եզրափակեց ՀՀԿ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ