13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանը չի կողմնորոշվում /վիդեո/

Հայաստանի հանրապետական կուսակցությունը չնայած որոշում է կայացրել, որ Ազգային ժողովի պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պետք է մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվի, սակայն ինքը դեռ պատգամավորության թեկնածու առաջադրվելու հստակ որոշում չի կայացրել:

“Դեռ չեմ որոշել: Հենց հստակեցվի, խոստանում եմ մամուլի ասուլիս հրավիրել եւ տեղեկացնել:  Կարող է դնեմ, կարող է չդնեմ: Դեռ հարց է: Համագումարից հետո պարզ կլինի”,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը: Հարցին, թե ինչի՞ց է կախված առաջադրվելը կամ չառաջադրվելը, պատասխանեց, որ իր ծանրաբեռնվածությունից:

“Եթե կարողացա ֆուտբոլի ֆեդերացիայում այնպես դասավորել, որ կարողանամ պատգամավորական գործունեությամբ զբաղվել, ուրեմն կառաջադրվեմ: Երկու-երեք օրվա մեջ տեղյակ կպահեմ”,-ասաց ՀՖՖ նախագահը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ