Հավատանք, որ փոխենք. ՀՀԿ համագումարի բանաձեւը
ՀՀԿ 13-րդ համագումարը շարունակվում է: Քիչ առաջ ՀՀԿ տեղական կառույցների ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները: ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկության դրեց ՀՀԿ նախագահի եւ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետվությունների հաստատումից հետո խոսքը փոխանցվեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Այս պահին տիկին Հակոբյանն ընթերցում է ՀՀԿ 13-րդ համագումարի բանաձեւի տեքստը: Այնտեղ շեշտվում է , որ ՀՀԿ-ն “Քեզ համար Հայաստան” կարգախոսի ներքո կարողացավ ապահովել Հայաստան պետության կայացումը, ամրապնդել աշխարհում մեր երկրի դիրքերը: ” Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք` “Քեզ համար Հայաստան, այսուհետ ասելու ենք` “Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար”,-ընթերցեց Հրանուշ Հակոբյանը:
Համագումարի բանաձեւի տեքստում շեշտվում է երկրում ընթացող բարեփոխումների կարեւորությունը, նշվում է, որ խորհրդարանական ընտրությունները դիտվում է որպես միջոց` ազգի եւ պետության նպատակների իրականացման: “Մենք վերստին հրավիրում ենք բոլոր հայրենանվեր հասարակական , քաղաքական կառույցներին ու անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը Հայաստանի ընդհանուր վերափոխման ճանապարհին”,-շարունակեց Հրանուշ Հակոբյանը եւ հավելեց, որ վերափոխման համար պետք է հավատալ:
“Մենք հավատում ենք մեր ազգի եւ պետության ներուժին եւ վճռական ենք` փոխվելու ու փոխելու հանուն մեր նվիրական իղձերի ու նպատակներևի իրականացման: Հավատանք եւ բոլորս միասին կփոխենք մեզ ու մեր երկիրը: Հավատանք , որ փոխենք”,-համագումարի բանաձեւի տեքստը եզրափակեց Հրանուշ Հակոբյանը: