14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էլի մի զոհ

Henaran.am-ի խմբագրություն էր զանգահարել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երիտասարդական 36 շենքի բնակիչ Հովակիմ Խալաթյանը, ով օգնություն էր հայցում:

Նա պատմեց, որ իր երկու քույրերը` Գայանե եւ Կարինե Խալաթյանները` երկար տարիներ լինելով աղանդավորական` “Եհովայի վկաներ”, “անօրինական ձեւով խլել են իրենց մահացած եղբոր տունը` այն դարձնելով աղանդավորականների հավաքատեղի, անտուն թողել իրենց մահացած եղբոր զավակներին”:

Մեր զրուցակիցը նշեց, որ աղանդավորների պարագլուխների գլխավորությամբ, իր քույրերը տան հարցը փորձում են դատական հարցով լուծել` “կեղծել են արխիվային փաստաթղթերը, համագործակցել գյուղապետարանի հետ”:

‘’Վեց տարի է` պայքարում եմ, այս դատարանից այն դատարան: Ունեմ բոլոր օրինական փաստաթղթերը, չեմ կարողանում այդ տունը հանձնել եղբորս զավակներին: Ես ինձ մենակ ու անօգնական եմ զգում: Այդ ի՞նչ ուժեր են, այդ ովքե ՞ր են դրանք, որ կարողանում են հաղթող դուրս գալ: Վաղամեռիկ եղբորս կառուցած օջախը դարձրել են կրոնափոխների գալ-գնալու հավաքատեղի’’,- ասաց Հովակիմ Խալաթյանը:

Նա նշեց, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, եւ տեղեկություններ ունի, որ Վերաքննիչ դատարանը “աղանդավորների օգտին է որոշում կայացնելու”:

‘’Մարտի 15-ը վերջնական վճռի հրապարակման օրն է : Ես անօրինական ձեւով անգամ մեկ մետր տուն չեմ պահանջում, ընդամենը խնդրում եմ, որ տունը հանձնեն անտուն մնացած եղբորս զավակներին’’,- եզրափակեց Հովակիմ Խալաթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ